Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- Ս ՔԵԶ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ,ԵՍ ՔԵԶ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ
Posted by : Unknown
Սիրահարները նստած էին սրճարանում ,և տղան լրջանալով սկսեց խոսել.
–Մի բան պետք է ասեմ քեզ: Ասա ,խոսք տուր,որ ինձ ճիշտ կհասկանաս :
Աղջիկը մի պահ զարմացավ ,հայացքը սևեռեց տղայի պարզ ու խորաթափանց աչքերի մեջ ու պատասխանեց .
–Այսինքն?Ինչ է պատահել ? Անկախ ամեն բանից ,խոսք եմ տալիս : Ասա,ուշադիր լսում եմ քեզ,–կարծես հիասթափված պատասխանեց աղջիկը:
–Ես հասկացա,որ ես քեզ չեմ սիրում :
Աղջիկը չցանկանալով լսել շարունակությունը ,առանց պատասխանելու դուրս եկավ սրճարանից արցունքոտ աչքերով :
Տղան չհասրցրեց ավարտել իր խոսքը,բայց չգնաց աղջկա հետևից:Աղջիկը հույս ուներ,որ տղան կվազեր իր հետևից ,և կասեր ,որ կատակ է անում ,բայց այդպես էլ չեղավ նրա մտացածը: Անցավ մի քանի օր:Աղջիկը օրերով դուրս չէր գալիս սենյակից ,լացում էր ու տեղը չէր գտնում չորս պատերի մեջ : Հաջորդ օրը նա որոշեց դուրս գալ զբոսնելու,և մի քիչ սթափվելու այդ անախորժ իրավիճակից : Դուրս գալով տանից նա տեսավ պատին ամրացրած մի թուղթ,որը ցույց էր տալիս մի ուղղություն,որով պետք է գնա նա,ով ուզում է կտրվել այս աշխարհից :Աղջիկը կտրուկ քայլերով շարժվեց դեպի նկարում պատկերվող ուղղությունը:Մի քանի մետր հետո նորից տեսավ ուզզություն ցույց տվող նկար:Մի խոսքով,գնաց գնաց և վերջում հայտնվեց փակուղում :Մի պահ մտածեց,որ մի հիմարի պատրաստած կատակ կարող է լինել:Բայց նույն պահին տղան հայտվեց նրա հետևում:Աղջիկը շրջվեց և նայեց տղայի աչքերի մեջ:
– Սերս,հրաշքս,գանձս:Ինչու հեռացար ինձանից ? Ինչու կտրվեցիր քո աշխարհից? Դու ինձ չլսեցիր մինչև վերջ,դու ինձ սխալ հասկացար,–սկսեց խոսել տղան :
–Այսինքն սխալ հասկացա քեզ ?,–լացակումաց աչքերով հարցրեց աղջիկը:
–Մոտ արի :Մտ արի բան ասեմ :
Աղջիկը կամացուկ քայլերով մոտեցավ տղային :Տղան գրկեց սիրելլին,ամուր համբուրեց նրան և ասաց
<<Ես քեզ չեմ սիրում,ես քեզ պաշտում եմ իմ տիեզերք:Հիշիր,սիրում են մարդկանց,իսկ պաշտում են Աստվածուհիներին:>>