Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Պատմությունը սկսվում է ինչպես միշտ տղայի և աղջկա ջերմ սիրո պատմությունից: Նրանք էին Արմինեն և Վահեն: Արդեն 12րդ դասարան էին:Նրանց յուրօրինակ սերը արդեն 3 տարեկան էր: Բոլորը գիտեյին նրանց ջերմ սիրո մասին : Նրանք ,ինչպես մյուս զույգերը, շատ էին վիճում,նույնիսկ դեպքեր էին եղել ,որ միմյանցից որոշ ժամանակով բաժանվել էին,բայց սերը նորից նրանց միավորել էր : Բոլորը միշտ ասում էին,որ նրանք ասես հատուկ իրար համար ստեղծված լինեն : Դասի գալուց նրանք միասին չէին գալիս,որովհետև Վահեն աշխատում էր բենզալցակայանում,և գիշերային հերթի էր : Վահեի հայրը մահացել էր Արցախյան գոյամարտում ,և Վահեն չնայած իր ծանր վշտի ,միշտ հպարտանում էր հորով: Մայրն էլ էր աշխատում,և Վահեն իր ուժերի ներածին չափով օգնում էր մորը : Ճիշտ է,մայրը դեմ էր Վահեյի աշխատանքին ,այն էլ գիշերային ժամերին,բայց որդու համառությունը ուղղակի անկոտրելի էր : Չշեղվելով մեր պատմությունից ,եկեք վերադառնանք : Այսպես ,ամեն անգամ Վահեն միշտ ուշանում էր դասից,քանզի հազիվ էր հասցնում մի տեղից մյուս տեղը տեղափողվել ճիշտ ժամանակին: Դասարանում երբ ուսուցչուհին մտնում էր դասարան, և տեսնում էր ,որ Վահեն դասարանում չէր,միշտ ուզում էր բացակա դներ,քանզի չէր սիրում ,որ ինչ որ մեկը ուշանում էր իր դասերից : Բայց Արմինեն ամեն անգամ խնդրում էր նրան բացակա չդնել,քանզի դա կարող էր ազդել նրա առաջադիմության վրա: Ուսուցչուհին ուշադրություն չէր դարձնում Արմինեի խոսքերին և միշտ բացակա էր դնում Վահեյին, ր նրանց,ովքեր իրենից ուշ էին դասարան մտնում : Արմինեն վստահ էր ,որ անկախ բացակա դնելուց,Վահեն ուր որ է կգա :Բայց անցավ դասաժամը,բայց Վահեն չկար: Արմինեն անհանգստացավ,որովհետև Վահեն նույնիսկ չէր զանգահարել իրեն : Սկսես զանգել Վահեյին,բայց հեռախոսը չէր պատասխանում : Նա արագ դուրս եկավ դպրոցից և վազեց դեպի Վահեի տուն :Տան դուռը բաց էր : Արմինեն շփոթված դուռը բացեց և ներս մտավ : Մայրը լացում էր հատակին ընկած : Արմինեն մի պահ քարացավ և հարցրեց մորը,թե ինչ է պատահել :Մայրը հեկեկալով ,ր արցունքները թացնելով փորձեց պատասխանել .<<Վահեիս սպանել են>>:Էլ չկարողանալով շարունակել իր խոսքը ,մայրը սկսեց քարանալ: Արմինեի համար աշխարհի սառեց,աչքերը սևացան ,թուլությունից ընկավ հարակից բազմոցի վրա ,և աչքերից սկսեցին հոսել պաղ արցունքները: Վահեն մահացել էր մեքենայի ուժեղ հարվածից,երբ նա ծաղիկներ էր գնել ուսուցչուհւ և սիրած աղջկա համար,որպիսի ուսուցչուհին ներեր նրան իր բացակայությունների համար,իսկ սիրած աղջկան նվիրեր իրեն սպասելու և հանդիմանելու համար : Եվ անցնելով փողոցը հարակից վազանց կատարող մեքենան նրան այնպես էր հարվածլ ,որ նա նետվել էր մի քնաի մետր այն կողմ,ծաղիկների վրա թափելով իր տաք արյունը:
Այս մասին իմացան բոլորը ,ուսուցչուհին իմանալով սա ,շոկի մեջ էր հայտնվել և անընդհատ իրեն էր մեղադրում ,աչքերից արցունքները անպակաս էին :
Երբ կրքերը մի փոքր հանդարտվեցին ,սկսվեց դասերը: Ուսուցչուհու դասին բոլոր ներկա էին,բացի Վահեյից:Հասնելով նրա համարին ուսուցչուհին մի պահ քարացավ ,կարդալով նրա անուն ազգանունը ,աչքեր պաղեցին ր նա կամաց շշնջաց <<Աղաչում էմ որդիս,կներես ինձ ,այսուհետ դու բացակա չես լինի : Դու միշտ մեր հետ ես:>> Երեխաները չզսպեցին իրենց հուզմունքը,և արցունքները հորդացին նրանց աչքերից,իսկ Արմինեն ուղղակի Վահեյի նկարը ձեռքին ,սպասում էր նրան,որ ուր որ է Վահեն կգա ,և կգրկի իրեն:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright © 2025  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -