Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


1.Տասնիննամյա լոսանջելեսցի Կարլ Թրումանն ստացել է 74,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում և անվճար բժշկական օգնություն, քանի որ նրա հարևաններից մեկն իրեն ավտոմեքենայի տակ էր գցել: Բանն այն է, որ Թրումանը չէր նկատել ղեկի մոտ նստած վարորդին, երբ փորձել էր գողանալ իր հարևանի մեքենայի անվադողերը:

2.Թերենս Դիքսոնը՝ Փենսիլվանիա նահանգից, 8 օր փակված է մնացել այն տան ավտոտնակում, որը կողոպտել էր: Դիքսոնին չէր հաջողվել դուրս գալ այնտեղից, քանի որ ավտոտնակն ու տունը կապող դուռն այնպես էր փակել, որ այն կողպվել էր, իսկ ավտոտնակի դուռը, որն ավտոմատ կերպով է բացվում-փակվում, անսարք վիճակում է եղել: Տան տերերն արձակուրդի էին, ուստի "խեղճ" կողոպտիչը 8 օր շարունակ սնվել էր շների համար նախատեսված կերով: Բայց արի ու տես, որ ավտոտնակից վերջապես դուրս գալուց հետո նա դատի է տվել տան տերերին՝ պնդելով, որ ինքն այդ ընթացքում բարոյական մեծ վնաս է կրել: Պատկերացրեք, որ նրա հայցը բավարարվել է. Դիքսոնը ստացել է 500.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:

3.Ֆիլադելֆիա նահանգի բնակչուհի Ամբեր Կարսոնն էլ դատի է տվել ռեստորաններից մեկի տիրոջը և ստացել 113.500 ԱՄՆ դոլարի փոխհատուցում: Ռեստորանում օրիորդ Կարսոնը սայթաքել ու մարմնական վնասվածքներ է ստացել: Հատակը թաց էր եղել, իսկ գիտե՞ք ինչու. սայթաքելուց 30 վայրկյան առաջ մեր հերոսուհին վիճել էր ընկերոջ հետ ու շամպայնով "լողացրել" նրան:

Հավանեցիր նյութը,ուրեմն տեղեկացրու ընկերներիդ`

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright © 2025  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -