Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Սովորականի պես դուրս եկա դպրոցից ու քայլերս ուղղեցի դեպի տուն: Սովորական օր էր, ոչնչով չտարբերվող, չառանձնացող: Ժամացույցս նույն ժամն էր ցույց տալիս, ինչպես ամեն օր: Նույն երգն էի լսում ու քայլում սովորական իմ քայլվածքով: Չէի մտածում, ես չեմ սիրում մտածել...Ես դա ցավոտ բան եմ համարում, այդպես մարդիկ տանջում են իրենց...Թեթև անձրև էր մաղում, ու ինձ դա դուր էր գալիս, հաճելի էր: Հեռվից ոտնաձայներ լսեցի, կարիք չկար շրջվելու, իմ հոգու աչքերը նրան ճանաչեցին ու բացի դրանից գուցե նա թեքեր իր ճ ամփան, իսկ ես չէի ուզում նա նկատեր, որ ես իրեն զգացի: Նա ինձ ինչքան մոտենում էր, այնքան սիրտս ավելի արագ էր բաբախում ու ես անկախ ինձնից դանդաղեցնում էի քայլերս..Անգիտակցաբար ես ուզում էի, որ ինձ հասներ, որ... Նա ինձնից բարձրահասակ էր ու հանկարծ զգացի, որ կողքիս է, վերևից նայում է ինձ. -Այս ու՞ր ես շտապում.. -Տուն.. -Ռայկոմու՞մ ես ապրում կոպիտ ասած՝ թաղամասի անուն է.. -Ահան... -Ա՛յ քեզ զուգադիպություն, ես էլ եմ այդ կողմերը գնում, վարսավիրանոց եմ գնում... Հենց այդ էր ուզածս, նա կընկերակցեր ինձ...Չէ որ հետաքրքիր կլիներ..Բացի այդ ռայկոմին դեռ շատ կար... ...-Չէ՛, թատրոնն ուրիշ աշխարհ է..Թատրոնում դու ականատես ես լինում այդ ամենին..Զգացմունքներդ պոռթկում են,-ոգևորված պատմում էի ես.. -Ես դա զգում եմ, երբ ֆիլմ եմ նայում.. -Դու ուղղակի երբեք թատրոնում չես եղել... -Իսկ դու, կարծում եմ, լավ ֆիլմ դեռ չես տեսել... -Լավ ֆիլմեր նայել եմ, բայց նրանք չեն հետաքրքրել...Կարող եմ անգամ թվել.. ՛՛Տիտանիկը՛՛, ՛՛Քամուց քշվածները՛՛...Այսքանը.. -Ես քեզ լավ ֆիլմեր խորհուրդ կտամ... -Դե ինչ, սա էլ մեր շենքը...Շնորհակալ եմ, որ ընկերակցեցիր...Հաճելի էր.. -Նմանապես.... ..Բարձրանում էի մեր շենքի աստիճաններով ու առաջին անգամ սկսեցի մտածել..Իհարկե այնպես չէ, որ ես մինչ այդ երբեք չէի մտածել ոչ ոքի մասին..Սակայն մտածել նրա մասին, ով քո ընտանիքի անդամը չէ, ու ոչ էլ մաթեմատիկական հավասարում է, նորություն էր ինձ համար....Ես իմ կյանքում առաջին անգամ մտածում էի, թե նա ինչքան գեղեցիկ է ժպտում..Կյանքումս հասկացա, թե ինչքան կարճ է իրականում տուն-դպրոց ճանապարհը, որը մինչ այդ մի դար էր տևում....Ես հասկացա գաղտնիքը ՆՐԱՆՈՒՄ ԷՐ... ...Հիմա...Հիմա ես ֆիլմ եմ նայում, ավելի շատ, քան թատրոն գնում..Նա ինձ սովորեցրեց ու հիմա ես ավելի շատ եմ նայում, քան նա...Սիրուն էր..Մանկական այդ հեքիաթը, մտածելը շատ սիրուն էր...))))

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -