Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Google-Drive-Integrated-with-Gmail
Աշխարհում ամենաշատ օգտագործվող էլեկտրոնային փոստի ծառայության վերջին տարբերակում կան շատ նորություններ, որոնք դուք հնարավոր է բաց եք թողել: Թարմացումները տեղի են ունենում ամեն ամիս և երբեմն դժվար է լինում սովորել բոլոր նոր գործիքներից օգտվելու ձևերը: Այստեղ դուք կգտնեք վերջին թարմացումների մասին կարճ տեղեկատվություն:


1 . Պահպանել կցված ֆայլերը Google Drive-ում
Հիմնական փոփոխությունը Gmail-ի թարմացումներից հետո կցված ֆայլերի նոր ինտերֆեյսն է: Բացի համակարգիչ ներբեռնելու հնարավորությունից, այսուհետ օգտագործողները կկարողանան պահպանել ֆայլերն իրենց վիրտուալ սկավառակում՝ Google Drive-ում:
2. Ավելի քիչ հաղորդակցություն, փոխարենը՝  շատ գործողություն
Ինտերֆեյսի մյուս փոփոխությունը նոր գործողության կոճակի հայտնվելն է: Այն կարող եք տեսնել նամակի թեմայի աջ կողմում: Նախադիտման ֆունկցիան թույլ է տալիս խնայելով ժամանակը՝ ստանալ նամակի հիմնական ինֆորմացիան՝ առանց այն բացելու:
3. Գրիր սեփական ձեռքերով
Google-ի ծառայությունները հասանելի են բազմաթիվ լեզուներով, սակայն երբեմն հոգնեցուցիչ է ամեն անգամ փոխել ստեղնաշարի լեզուն: Դրա համար ինտերնետ հսկան թողարկել է մի հնարավորություն, որի միջոցով օգտագործողը կարող է գրել տեքստը սեփական ձեռքերով՝ մկնիկի կամ հատուկ սարքի միջոցով: Այնուհետև ստացված սիմվոլները կվերափոխվեն սովորական տեքստի:
4. Նոր տուն քո հավելվածների համար
Google-ի բոլոր ծառայությունները, որոնցից դուք օգտվում եք արդեն հասանելի են Gmail-ում: Վերևի աջ անկյունում, ծանուցումների կողքին արդեն կարող եք տեսնել նոր պատկեր, որի վրա սեղմելով՝ կհայտնվեն Google Drive, Calendar և այլ ծառայությունները: Այստեղից դուք կարող եք մուտք գործել նաև ձեր Google+ հաշիվ և այլ Gmail հաշիվներ:
5. Թարմացված տեսք iPad-ի համար
iPad օգտագործողները Gmail-ի iOS հավելվածի վերջին թարմացումից հետո կարող են տեսնել նավարկման նոր գործիք: Հավելվածի աջ մասում, էկրանի ամբողջ երկայնքով բացվող մենյուի միջոցով օգտագործողները կարող են փոխել նամակների բաժինները, էլ. փստի հաշիվը և այլ պարամետրեր:
6. Ավելի հեշտ մուտք
Google-ը թողարկել է նոր դիզայն Gmail ծառայություն մուտք գործելու էջի համար: Գլխավոր էջում կարող են պահպանվել օգտագործողների հաշիվները. օգտագործողին մուտք գործելու համար պահանջվում է միայն մուտքագրել գաղտնաբառը:

Նյութի աղբյուրը

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -