Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

fast-furious
«Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները կկայանան առանց Պոլ Ուոկերի, հայտնում է The Hollywood Reporter-ը: Հիշենք, որ նոյեմբերի 30-ին ճանաչված դերասանը մահացավ Լոս Անջելեսում ավտովթարից. նա 40 տարեկան էր: Բրայան Օ՛կոններին մարմնավորող դերասանի մահը հաստատել է նրա գործակալը: Պոլ Ուոկերը վերադառնում էր բարեգործական միջոցառումից իր ընկերոջ հետ: Ավտոմեքենայի ղեկին նրա ընկերն էր. ավտոմեքենան խրվել է ծառին և վառվել:
Պոլ Ուոկերը մահացավ «Ֆորսաժ 7»-ի նկարահանումների կարճ ընդմիջման ժամանակ: Ֆիլմի հիմնական մասն արդեն նկարահանվել է: Նկարահանող խումբը դերասաններ Վին Դիզելի և Դուեյն Ջոնսոնի հետ պատրաստվում էր շարունակել նկարահանումները Աբու-Դաբիում: Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2014թ. հուլիսի 17-ին:
Երեկ ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Վանը արտակարգ խորհրդակություն անցկացրեց ֆիլմարտադրող Universal ընկերության հետ, որի արդյունքում որոշվեց, որ «Ֆորսաժ»-ի նկարահանումները կշարունակվեն, սակայն պրեմիերան կհետաձգվի անհայտ ժամանակով: Թե ինչպես կփոխվի մարտաֆիլմի սյուժեն կամ կլինի արդյոք Ուոկերին փոխարինող դերասան, առայժմ, անհայտ է:
Պետք է նշել նաև, որ դերասանը վթարի ենթարկվեց Porsche Carrera GT մակնիշի ավտոմեքենայով, որը «Ֆորսաժ» ֆիլմում օգտագործվող մեքենաներից մեկն էր՝ արտադրված սահմանափակ քանակությամբ:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -