Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ նույնիսկ վատորակ լուսանկար անելու դեպքում հնարավոր է բազմազան ֆիլտրների և էֆեկտների միջոցով այն փոխել: Շատերը սահմանափակվում են Instagram-ով, սակայն կան մի շարք հավելվածներ, որոնց ընձեռած հնարավորություններն ավելի լայն են: Ներկայացնում ենք iPhone-ով նկար խմբագրելու հավելվածների լավագույն հնգյակը:

1. VSCO Cam

Vsco
Այս հավելվածն ունի ամենաշատ ֆիլտրերը: Դուք կարող եք օֆտվել ստանդարտ ֆիլտրներից կամ ձեռք բերել լրացուցիչ փաթեթը VSCO ներդրված խանութից: Բացի այդ՝  VSCO Cam-ը թույլ է տալիս խմբագրել նկարի կոնտրաստն ու գույները, պտտել այն ու կտրել:

2. Repix

Repix
Repix-ի հնարավորությունները նման են VSCO Cam-ին, սակայն կան յուրահատկություններ: Հավելվածն ունի առանձին «վրձիններ», որոնցով կարելի է «ներկել» լուսանկարի ցանկացած մասը: Բացի այդ Repix-ով հնարավոր է խմբագրել նկարի լուսավորությունը, գույների խտությունը:

3. Afterlight

afterlighrt
Afterlight-ի մշակողները շեշտը դրել են ոչ թե ֆիլտրների վրա , չնայած դրանք 56 են, այլ լուսանկարի խմբագրման հիմնական ֆունկցիաների վրա՝ կոնտրաստ,  գույների խտություն և այլն: Հավելվածն արժե 0.99 դոլար:

 4.Tangent

tangent
Այս հավելվածն ունի բազմազան շրջանակներ, նախշեր և այլն: Այն թույլ է տալիս նաև խմբագրել լուսանկարի միայն մի հատվածը: Առաջարկվող ֆունկցիաները շատ-շատ են, սակայն ծրագիրը վճարովի է՝  0.99 դոլար:

 5. PicLab

piclab
Բացի նկարների խմբագրման բազմաթիվ ֆունկցիաներից՝ այս հավելվածն ունի գեղեցիկ տառատեսակներ, զարդանախշեր, ֆիլտրներ և այլ հետաքրքիր հնարավորություններ: iPhone-ի և iPad-ի համար նախատեսված ունիվերսալ տարբերակը կարելի է բեռնե՝ վճարելով 0.99 դոլար:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -