Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown



Ժամանակի ընթացքում սմարթֆոնները «ծերանում են»` դանդաղ են աշխատում, հաճախ են տարբեր սխալների մասին հաղորդագրություններ ցուցադրում, արագ են կորցնում մարտկոցի էներգիան: Եթե դուք հոգնել եք սարքավորման դանդաղ աշխատանքից, ապա այս ուղեցույցը կօգնի արագացնել ձեր սմարթֆոնի աշխատանքը:

1. Ջնջեք կամ անջատեք անպետք հավելվածները
Հավելվածները հավելյալ էներգիա են օգտագործում և դանդաղեցնում սմարթֆոնի աշխատանքը: Եթե կան հավելվածներ, որոնք չեք օգտագործում, ապա ջնջեք դրանք, որպեսզի ավելորդ տարածք չզբաղեցնեն հիշողության մեջ: Նույնը վերաբերվում է նաև ֆայլերին` եթե կան անպետք ու որոշակի տարածք զբաղեցնող տեսանյութեր, երգեր, խորհուրդ է տրվում ջնջել դրանք, կամ տեղափոխել արտաքին հիշողության կրիչների վրա:
2. Մաքրեք հավելվածների քեշը (cash)
Քեշի մեջ պահպանվող ինֆորմացիան տարածք է խլում ձեր սաքրի օպերատիվ հիշողությունից, ինչը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ սմարթֆոնի արագագործության վրա:
3. Օգտագործեք ավելի քիչ վիջեթներ և հրաժարվեք շարժվող պաստառներից
Վիջեթները, ինտերակտիվ պաստառները և այլ գեղեցիկ, բայց ոչ օգտակար հավելումները դանդաղեցնում են սմարթֆոնի աշխատանքը: Գեղեցիկ էֆեկտներ ստանալու համար ձեր սարքավորումը մեծ քանակի աշխատանք է կատարում:
4. Անջատեք անիմացիան
Անիմացիաները անջատելու համար անցեք Կարգավորումներ – Նախագծողի պարամետրեր ճանապարհով և բոլոր դաշտերում նշել «անջատել անիմացիան»: Որոշ սմարթֆոններում այս բաժինը հասանելի չէ խմբագրման համար, այսինքն պետք է սկզբից միացնել խմբագրման հնարավորությունը` հետո սկսել գործողությունները:
5. Ծրագրային ապահովման թարմացում
Սմարթֆոնների ԾԱ-ի արտադրողները պարբերաբար թողարկում են թարմացումներ, որտեղ նրանք ուղղում են նախորդ տարբերակների սխալները: Անհրաժեշտ է արագ կատարել սմարթֆոնի առաջարկած թարմացումները՝ օգտագործումն ավելի անվտանգ և արագ դարձնելու համար: Թարմացումները կարող եք գտնել սարքավորման Կարգավորումներ –> Սարքավորման մասին –> ԾԱ թարմացում բաժնում:

Աղբյուր

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -