Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown




Անցած տարի Youtube-ում մեծ հեղաշրջում արեց Gangnam Style տեսահոլովակը, որն այժմ հանդիսանում է Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակը: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա այդ երգի ու տեսահոլովակի իմաստը, սակայն մի հետևություն կարելի է անել, որ մեծ լսարան հավաքելու համար բավական է գժական շարժումներ անել տեսախցիկի առջև: Ահա հենց այդ սկզբունքով արդեն այս տարի նոր թափ են հավաքում այսպես կոչված Harlem Shake տեսահոլովակները, որոնցով այժմ ողողված է Youtube-ը: Տեսահոլովակի հերոսները Harlem Shake երաժշտության տակ անում են գժերին բնորոշ շարժումներ ու տեղադրում համացանցում: Այդ վիդեոների բովանդակությունից ու դիտումների քանակից կարելի է վերջնականապես համոզվել, որ երկրի բնակչությունն ամբողջովին խելագարվել է: Եթե այնուամենայնիվ այն երջանիկ անձանցից եք, ովքեր դեռ չեն տեսել ոչ մի Harlem Shake տեսահոլովակ, ապա Youtube-ում որոնեք այդ արտահայտությունը և կհասկանաք ինչի մասին է խոսքը: Պարզվում է կա նաև մի կայք, որը թույլ է տալիս կիրառել Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա: Այլ կայքերի վրա էֆեկտը կիրառելու համար այցելեք այստեղ և գրեք կայքի հասցեն: Այնուհետև սեղմեք Shake It կոճակը:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -