Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Going green: Coca Cola has gone for a striking new look with a product just launched in ArgentinaԿանաչ Կոկան սպառման է դրվել Արգենտինայում շաքարի բնական փոխարինիչով և ամբողջովին վերամշակելի շշով: Սկսած 1920-ականներից` Կոկա-Կոլայի հայտնի տարբերանշանը դրվել է կարմիր ֆոնին` ընկերության դասական Կոլայի վրա:      
Բայց ապրանքանիշը այժմ կանաչ է դառնում Արգենտինայում: Ըմպելիքների արքան սկսել է Կոկա-Կոլա Լայֆի արտադրությունը: Դրա քաղցրությունն ապահովվում է և՛ բնական շաքարի, և՛ ոչ կալորիական ստեվիա տեսակի շաքարի փոխարինիչով: Նոր արտադրանքը ներկայանում է աչքի ընկնող կանաչ պիտակով և փաթեթավորված է մրցանակ շահած Փլանթբոթլում (շշի տեսակ): Շշի 30 տոկոսը պատրաստված է բուսական հումքից, և այն ամբողջապես վերամշակելի է: Այն ավելի քիչ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:


Turning tradition on its head: Coca Cola has long been associated with the classic logo on a red background, but the new drink has a different palette
Նոր ըմպելիքի 600 միլիլիտրանոց շիշը պարունակում է 108 կալորիա` զբաղեցնելով միջին դիրք 250 կալորիայով դասական Կոլայի և զրո կալորիականությամբ Դիետիկ Կոլայի միջև:  
Փորձագետներն ասում են, որ շաքարի փոխարինիչները այնքան վնասակար չեն, ինչքան ներկայացվում են սարսափ պատմություններում:  
«Կոկա-Կոլա Լայֆը Կոկա-Կոլայի արտադրատեսակներից առաջինն է, որ բնականորեն քաղցրացված է շաքարով և ստեվիայով, որով Կոկա-Կոլային մի յուրահատուկ համ է ավելանում` միաժամանակ պահպանելով ցածր  կալորիականությունը», ժ նշված է եղել Կոկա-Կոլայի արգենտինական վեբկայքում:  

Արտադրանքն այլ տեղում ներկայացնելու ամսաթիվ որոշված չէ: Ընկերության ղեկավարները նմանեցրին նոր արտադրատեսակի ներկայացումը 2005 թ. կայացած Կոկա-Կոլա Զրոյի դեբյուտին, որը առաջինը ներկայացվել է Ավստրալիայում և հետո վաճառվել այլ վայրերում:  
Սպառողական հետազոտությունների վերլուծաբան Բիլ Փեքորիելոն ասաց, որ համընդհանուր արտահանումը հավանական է թվում: Նա հավելեց.
-Ինչպես և նախկինում, այս անգամ էլ կգտնվեն թերահավատներ, որ կկասկածեն, որ այս արտադրանքը երկար հաջողություն կվայելի:
Փեքորիելոն ասաց, որ վերջերս միջին կալորիականությամբ սոդաների (Պեպսի Նեքսթ, Դոքթոր Փեփեր 10) ալիք է բարձրացել, բայց դրանք շուկայական լայն սպառման չեն արժանացել:
Կոկան և Պեպսին տարիներ շարունակ ըմպելիքների մեջ օգտագործում են ստեվիա` պարագվայական բույս, սակայն հիմնականում այն օգտագործվում է ոչ գազավորված մրգային համերով ըմպելիքներում:
Կոկա-Կոլայի վերջին առաջարկը սառցե շշով արտադրատեսակն է: Այն դեռևս հասանելի է միայն Կոլումբիայում և ունի էկոլոգիապես մաքուր դիզայն, քանզի շիշը հալվում է կոլայի սպառվելուն պես, այսինքն` ոչինչ չի մնում դեն գցելու կամ վերամշակելու համար:  
 Շշերը պատրաստելու համար ընկերությունը սիլիկոնե կաղապարներում ջուր է լցնում, սառեցնում է դրանք և հետո կաղապարների մեջ լցնում է կոլա: Դրանցից յուրաքանչյուրի վրա դրվում է Կոկա-Կոլայի տարբերանշանը:  
Մեջտեղի հատվածում շշերը փաթաթված են կարմիր ռետինե պիտակներով, որպեսզի մատները չսառչեն: Հենց շիշը անհետանում է, պիտակները նմանվում են ապարանջանի:  
 Իսկ արդյո՞ք դրանք հիգիենիկ են: Մինչ դրանք ներկայացվում են իբրև էկոլոգիապես մաքուր, որոշ մարդիկ արտահայտել են մտահոգություն, որ դրանք հակասանիտարական են, քանզի սառույցը կլանում է շրջակայքի կեղտն ու մանրէները: Կա և մի այլ մտահոգություն. շշերը ծախսատար են, քանզի սառցե շշերը պահպանելու համար ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում: Սպառողներից ոմանք էլ ասում են, որ նրանք ստիպված են խմել նոր ըմպելիքը սեղմ ժամանակահատվածում, քանզի պետք է խմեն, նախքան շիշը կհալվի:
Իսկ ինչպե՞ս է Կոկա-Կոլան մնում հեղուկ վիճակում այն դեպքում, երբ շիշը սառույց է: Պաշտոնական վեբկայքում սրա բացատրությունը չկա: Ոմանք ասում են, որ հեղուկը լցվում է շշի մեջ ոչ թե արտադրամասերում, այլ լողափերում վաճառքից առաջ: Այլոք էլ նշում են, որ շաքարն ու հավելանյութերը թույլ են տալիս, որ այն ավելի ուշ սառչի, քան ջուրը:   

Environmental credentials: The product comes in a new bottle which is partly made of plant material and fully recyclable Դեռևս սառցե շիշը ԱՄՆ-ում կամ այլ երկրներում սպառման հանելու պլաններ չկան:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -