Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- Դու անհարգելի բացակա ես … ~
Posted by : Unknown
Իրո~ք…. պատահում է,երբ տխուր ես,անգամ շատ տխուր…. պատահում է,երբ գալիս է մի շրջան (օրեր),երբ ներսդ զգում ես փոփոխվող ինչ-որ բան, հավանաբար ես-դ..
Բոլորն էլ,անգամ ինչ-որ անծանոթ,ոչ մոտիկ մարդ…բացարձակապես բոլորն էլ կարող են քեզ անվերջ ասել……….” Մի’ տխրիր”, ”Ամեն ինչն էլ անցնում է….”…իսկ ավելի վատ դեպքերում,հարցեր տան…որոնք ինձ հունից հանում են….Համոզված եմ` կլինեն այդպիսի մարդիկ….Բայց վստահ չեմ,որ կլինեն (կամ կլինի) նրանք(նա), ովքեր (ով) իսկապես անհանգստացած լինեն քեզնով ու փորձեն քեզ դարձնել ուրախ,այլ ոչ միայն ասեն ”Ժպտա”…….
Ւսկ ուր ես դու?…որ ստիպես ինձ հրճվել ամեն ինչից…(Ես առաջ այդպիսին էի :)…..)…Գուցե մոտ ես,հասկանում եմ, գուցե գիտեմ անգամ որտեղ ես…բայց ինձ հետ չես…այստեղ,որտեղ հիմա ես նստած եմ… տաք սուրճով, հիվանդ, երևի նաև տխուր (չեմ սիրում ինքս ինձ,երբ տխուր եմ լինում.:/..)..Միգուցե մի օր կգաս, …իսկ մինչև այդ,ես համոզված եմ` ..շատ անգամներ եմ ժպիտ շռայլելու ամեն ինչին ու բոլորին, որ տեսնես` ես ընդունակ եմ առանց քեզ էլ ծիծաղել…
Գուցե հենց վաղը գաս.. կամ 5 տարի անց :))… իսկ ինչ տարբերություն?… Միևնույնն է հիմա’ չկաս, ես միայնակ եմ սուրճ (թեյ) խմում,,ես միայնակ եմ իմ կատակների վրա ծիծաղում,ես իքնս ինձ հետ եմ կարդացածս գիրքը կամ դիտածս ֆիլմը քննարկում…..բայց դա ինձ չի տխրեցնում…Ցավոք սրտի,ես չափից դուրս լավատես մարդ եմ… զզվելի լավատես :))…ու երևի դու չես հավատա..բայց ես քեզ ներում եմ,որ հիմա այստեղ չես… ներում եմ…
Ներում եմ քո ստեղծած այս դատարկության համար…հավատա’, ես կարող էի թշնամանալ,բայց ինչու?.. շնորհակալ եմ անգամ ` այդ դադարկությամբ ինձ շատ բան սովորեցնելու համար… և միայն ուրախ եմ քո մարդ տեսակով տարբեր լինելու համար… Ու բավական է քեզ շնորհակալ լինեմ…. դու չկաս հիմա, ու դա այդքան էլ հարգելի չէ….. Դու անհարգելի բացական ես իմ կյանքում…♥♥♥