Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հետաքրքիր , նյութեր »
- Երջանկության գրավականը
Posted by : Unknown
Ժպիտը երջանկության թալիսմանն է: Չհավատացի՞ք: Երևի շատերը հիմա իրենց համաստեղություններում իրենց իսկ հաջողության և երջանկության թալիսմանների մեջ փնտրում են <<ժպիտը>>: Բայց զուր է փնտրել այդտեղ: Դա գուցե այն միակ թալիսմաններից մեկն է, որը երջանկություն և հաջողություն է բերում անխտիր բոլորին: Մի պահ թողեք ձեր աշխատանքը, հոգսերը, մտորումները և ժպիտ պարգևեք Ձեր գեղեցիկ դեմքին: Այդ առեղծվածային և գուցե հեքիաթային ժպիտից հետո Ձեր կյանքը գնում է դեպի ավելի լավը: Գիտեք դա այն միակ թալիմաններից և առհասարակ երևույթներից մեկն է, որն անգին է, անվճար, չի կատարվում որևէ ճիգով, պարզապես ժպտում ես և վերջ: Գուցե շատերին իմ այս հորդորը թվա ոչ ռեալ և շատերն ընդդիմանան իմ այս խորհրդին, բայց շտապեմ ասել, որ սկզբում ես ևս անհնար էի համարում դա, և ընդամենը երեք օր առաջ ժպիտն ինձ համար անարժեք և անպետք մի երևույթ էր: Իսկ այսօր այն իմ երջանկության թերևս ամենահավանական գրավականներից մեկն է:
Գիտեք հաճախակի էին ինձ հետ պատահում այնպիսի դեպքեր, երբ ես շ ատ ուրախ, ժպիտով տանից դուրս էի գալիս և ամենաշատը տասը րոպե չանցած՝ փողոցում, ժպիտը դեմքիցս ի չիք էր լինում, տրամադրությունս կտրուկ անկում էր ապրում, գլխիցս իսպառ վերանում էին ապագայիս վերաբերյալ իմ ծրագրերը և կյանքն ինձ թվում էր դժոխք, որի մեջ այրվում էին ինձ շրջապատող մարդիկ, իսկ ես իմ ժպիտով և անկեղծ ուրախությամբ էլ ավելի էի թեժացնում այդ կրակը: Երևի իմ դրությունում հայտնված մարդիկ արդեն հասկացան, որ այդպիսի փողոցներ առավել հաճախ պատահում են Հայաստանում: Շատերը Հայաստանյան փողոցները ծածկող մարդկանց մելանխոլիկ կամ խոլերիկ պահվածքը ասոցացնում են իրենց պատմության ցավալի և անհերքելի էջերի հետ: Բայց ըստ իս այդ մարդիկ ոչ թե տխուր են, այլ պարզապես դժգոհ են:Նրանք դժգոհ են ամեն ինչից, ամեն օր Աստծուց շնորհակալություն հայտնելու փոխարեն նրանք բողոքում են իրենց բախտից և անիծում բախտավորներին: Անընդմեջ անիծում իրենց ծննդյան օրը, բողոքում ամեն ինչից: Գուցե նրանք չեն հասկանում, որ իրենց այդ գերեզմանային տրամադրությունն է իրենց դժբախտության միակ <<մեղավորը>> : Եվ ի վերջո ինչու՞ չժպտալ և չուրախանալ, ինչու՞ չսիրել և չսիրվել, ինչու՞ չապրել և չվայելել, ինչու՞ վերջ չտալ մահվան իրենց անհագ ցանկությանը: Մարդի՛կ ժպտացեք: Կյանքը մեզ տրվում է ապրելու, այլ ոչ թե մեր մեռելային գոյությունը քարշ տալու համար: Եվ հիշեք, որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, ուստի ժպտացե՛ք կյանքին, որպեսզի կյանքն էլ մեծ հաճությամբ ժպտա Ձեզ: