Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Ու աչքերումս երջանկություն է… ^_^ ♥♥
Posted by : Unknown

Դա չէր կարող չերևալ..Ամեն մարդու աչքերն էլ միշտ բացահայտում են լեզվի սուտը: Ինչքան էլ մերժես,ժխտես իրականը,աչքերդ այն բացահայտելու են հենց նույն պահին…Իմ աչքերը նույնպես այդպես վարվեցին…Նրանք չկարողացան թաքցնել այն,ինչ կատարվում էր իմ մեջ…Նրանց փայլում էին,փայլում…ի վերջո մատնում էին ինձ :D ♥♥ Այն երջանկությունը,որը իսկապես կպել է հոգուդ , հնարավոր չէ խոսքով նկարագրել, դա դուրս է գալիս աչքերից ու ժպիտիցդ ^_^Ամեն տեսակ բացասական երևույթ,ամեն տեսակ վատ մտքեր…չքացել են..նրանք չկան էլ ^_^ ♥ Անհավատալի է,բայց քո կյանքում հնարավոր է հայտնվի մեկն,ով քեզ կփոխի,կտանի դեպի լավը,բարին…. ♥ Նա քեզ կսիրի այդպիսի հիմար,ինչպիսին դու կաս…ու քեզ հետ նույնպես կհիմարանա` քեզ սիրելով ^_^
Միասին հավատում ենք մեր հիմար երազանքներին,միասին երազում…միասին հրճվում հիմարությունների վրա …Ու սա է երջանկությունը` իսկապես ♥♥ Միասին կոպտում ենք իրար,միասին բարիշում իրար հետ…Չենք հասկանում իրար,որովհետև մեկս մյուսից ավելի խփո է :D Հետո մեկը հազիվ զիջում է մյուսին ու էլի բարիշում ենք...Ու սա է երջանկությունը` իսկապես ♥♥ Դու չես կարող ժպտալ,երբ ես տխուր եմ..Դու չես կարող ինձ տխրեցել,որովհետև երբեք սրտանց դա չես ցանկանա..Դու երբեք չես ցանկանա կորցնել ինձ,որովհետև ոչ ոք քո խենթություններին նոռմալ չի նայի,բացի ինձնից… :D ♥