Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- «ՓՈՔՐԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ» ՖԻԼՄԸ ԾԻԾԱՂԵՑՐԵՑ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԴԱՀԼԻՃ
Posted by : Unknown


Ֆիլմը երկու ավազակների մասին է, ովքեր ցանկանում են առևանգել մի օլիգարխի տղայի` նրա դիմաց պահանջելով 20.000 ԱՄՆ դոլլար, սակայն երեխայի չարաճճիությունն ու սովորականից շատ ակտիվ լինելը փոխում է գործի ընթացքը: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ երեխան է առևանգել այդ ավազակներին: Հայրը, լավ իմանալով իր որդուն, հրաժարվում է ոչ միայն որդու դիմաց փրկագին վճարել, այլ նաև ավազակներից պահանջում է որդուն և 5.000 ԱՄՆ դոլլար:
Գլխավոր դերակատարը` ութամյա Արամ Այվազյանը, իր մանկական հմայքով, հետաքրքիր դերասանական խաղով առաջին իսկ դրվագից դուր եկավ հանդիսատեսին, պարգևեց բազում ժպիտներ:
Առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հենրի Քոչարյանը խոսեց փոքրիկ դերակատարի մասին` ասելով, որ Արամի հետ աշխատել է այնպես, ինչպես կաշխատեր փորձառու դերասանի հետ:
Մյուս երկու գլխավոր դերակատաները` Կարապետ Հովհաննիսյանը և Հարություն Ավալյանը, ովքեր արդեն իսկ փորձառու դերասաններ են, մեծ հաճույքով են աշխատել փոքրիկ Արամի հետ:
Ֆիլմին ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր և զավեշտալի դեպքեր պատմեցին նաև գլխավոր դերակատարները` կապված ֆիլմի նախապատրաստական աշխատանքների հետ: Զավեշտալի էին ոչ միայն ֆիլմի նկարահանման ընթցքում տեղի ունեցած իրադարձությունները, այլ նաև ֆիլմի վերջնական տարբերակը, որը հանդիսատեսին մոտ երկու ժամ ժպիտ պարգևեց:
Այս ֆիլմը նաև տարբերվում էր նրանով, որ իր դերասանական տաղանդով փայլում էր նաև նույն ֆիլմի ռեժիսոր Հենրի Քոչարյանը, ով հանդես էր գալիս որպես օլիգարխ, ում որդուն էլ առևանգում են ավազակները:
Ի դեպ, պետք է նշել, որ Հենրին թատրոնում բեմադրել է մի շարք գործեր: Սա նրա` թվով առաջին ֆիլմն էր, որը հանդիսատեսը ողջունեց:
Հիշեցնենք, որ սա «Փոքրիկ զորավարը» ֆիլմի փակ դիտումն էր, իսկ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 1-ին, որից հետո էլ այն կհայտնվի մեծ էկրանին:



