Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- android , հնարքներ »
- Ինչու է Android-ը ժամանակի ընթացքում դանդաղում և ինչպես պայքարել դրա դեմ
Posted by : Unknown
Նկատե՞լ եք, որ նոր գնված կամ նոր ֆորմատավորած Android-սմարթֆոնը շատ արագ է աշխատում: Սակայն դրանից որոշ ժամանակ անց այն սկսում է դանդաղել: Ինչու է դա տեղի ունենում, և ինչպես պայքարել դրա դեմ:
Ցանկացած սարք վաճառքի է դուրս գալիս այդ պահին թարմ օպերացիոն համակարգով, որը քիչ թե շատ համապատասխանում է տվյալ սարքի տեխնիկական պարամետրերին: Սակայն եթե հետագայում արտադրողը թարմացնում է ՕՀ-ն, դա միշտ չի նշանակում, որ սարքը սկսելու է նորից արագ աշխատել:
Դուք ինքներդ պետք է ընտրեք՝ նախապատվությունը տալ ֆունկցիոնալությանը, թե արագությանը: Եթե Ձեր հեռախոսն այնքան էլ հզոր տեխնիկական տվյալներ չունի, ապա գուցե պետք է հրաժարվել ՕՀ-երի և հավելվածների նոր տարբերակներից: Երբեմն նաև լավ լուծում է անցնել այլընտրանքային, ավելի թեթև մոդիֆիկացիաների:
Android-ի դանդաղեցմանը նպաստում են նաև տեղադրված հավելվածները, որոնք նույնիսկ եթե միացված չեն, կարող են աշխատել ֆոնային ռեժիմում՝ դանդաղեցնելով ՕՀ-ի աշխատանքը: Այս խնդիրը լուծելու համար անջատեք շարժական wallpaper-ները, վիջեթները և ջնջեք ոչ պետքական հավելվածները: Եթե կցանկանաք ավելի մանրամասն ծանոթանալ ֆոնային ռեժիմում աշխատող ծրագրերի ցանկին, ապա տեղադրեք Autostarts և Disable Service հավելվածները:
Android-ի աշխատանքը դանդաղում է նաև այն դեպքում, երբ հեռախոսում քիչ ազատ տեղ է մնում: Ֆայլերի հնարավոր մեծ մասը տեղափոխեք SD-քարտի վրա: Հաճախ մաքրեք նաև քեշերն ու ժամանակավոր ֆայլերը. այս հարցում կօգնի CleanMaster ծրագիրը:
Նյութի աղբյուր
Նյութի աղբյուր