Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Օրեր առաջ Ֆեյսբուքը տեղեկացրեց, որ պատրաստվում է թողարկել նոր հավելված, որը կոչվում է Facebook Paper։ Անվանումն արդեն հուշում է, որ այն նախատեսված է նորություններ կարդալու համար։ Երեկ այս հավելվածն արդեն հայտնվեց App Store-ում և հասանելի է ԱՄՆ օգտատերերի համար։ Սակայն այս սահմանափակումը կարելի է հեշտությամբ շրջանցել՝ գրանցելով նոր Apple ID ԱՄՆ-ի համար։ Այսինքն գրանցման ընթացքում պետք է երկիրը նշել ԱՄՆ (նոր Apple ID գրանցելու մասին տեսեք այստեղ): Բացի երկրի սահմանափակումից հավելվածն ունի նաև մեկ այլ թերություն։ Այն առայժմ հասանելի է միայն iPhone սարքերի վրա և iPad-ի էկրանին այդքան էլ լավ որակով չի աշխատում։


Եկեք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Facebook Paper հավելվածը։ Ինչպես վերևում արդեն նշեցի, այն նորություններ կարդալու հավելված է։ Այս ծրագրով փաստորեն Ֆեյսբուքը ցանկանում է դառնալ նորություններ փոխանցելու առաջատար աղբյուրներից մեկը։ Ծրագիրը տեղադրելուց հետո առաջարկվում է ընտրել բաժիններ (Sections)։ Առայժմ հասանելի են հետևյալ բաժինները՝ Tech, Planet, Flavor, Creators, Ideas, LOL, Headlines, Enterprise, Pop Life, Score, Exposure, Equalize, All City, Well Lived, Family Matters, Cute, Glow, Home և Pride։ 

Բաժինները ընտրելուց հետո ձևավորվում է Ձեր նորությունների հոսքը և ցուցադրվում են այդ բաժիններին համապատասխան նորություններ։ Իհարկե այդ բաժիններից բացի ցուցադրվում է նաև Ֆեյսբուքի հիմնական նորությունների հոսքը։ Այնուհետև շատ պարզ ինտերֆեյսի վրա կարելի է թերթել նորությունները և կարդալ դրանք։ Նորությունները ցուցադրվում են առաջատար կայքերի կամ թերթերի Ֆեյսբուքի էջերից։


Հավելվածը ցուցադրում է նաև ընկերության առաջարկները, նամակներն ու ծանուցումները։ Այսինքն այս հավելվածը կարող է դառնալ Ֆեյսբուքի հավելվածի լիարժեք փոխարինող։ Հավելվածի միջոցով Ֆեյսբուքում գրառում անելու համար պետք է մատով սեղմել էկրանի վերևի հատվածը և քաշել դեպի ներքև։ Իսկ լուսանկարները տեսնելու համար պետք է բացել դրանք և թեքել iPhone-ը կամ iPad-ը աջ կամ ձախ կողմ։



Նյութը պատրաստվել է ArmBlog.Net -ի կողմից շարունակությունը դիտելու համար սեղմեք այստեղ

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -