Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- android , հավելվածներ , հնարքներ »
- Հարմարավետ ձայնագրիչ դասախոսությունները ձայնագրելու համար
Posted by : Unknown
Երևի բոլորին հայտնի թեմա է, նամանավանդ ուսանողներին: Ուսանողները հիմնականում դասախությունները ձայնագրում են, այլ ոչ թե գրում: Ձայնագրելու համար նրանք հիմնականում օգտվում են հեռախոսի սեփական ձայնագրիչից, որը երբեմն լավ չի ձայնագրում կամ առաջանում են որոշակի խնդիրներ ձայնագրիչի կամ ձայնագրության հետ կապված: Այդ իսկ պատճառով այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել մի ձայնագրիչ, որը շատ հարամարավետ է հատկապես դասախոսությունները ձայնագրելու համար: Ծրագիրը կոչվում է Cogi: Cogi-ն ոչ միայն լավ է ձայնագրում ձայնը, այլ նաև կարևորում է անհրաժեշտ դրվագները:
Սովորական ձայնագրիչ ծրագրերի տարբերությունը Cogi-ից այն է, որ այն կարող է նշել ձայնագրման հիմնական ֆրագմենտները: Իհարկե նա այդ ամենը անում է ձեր օգնությամբ:
Այն աշխատում է հետևյալ կերպ: Նշելով ձայնագրման սկիզբը, դուք կարող եք հետևել ձեր դասախոսի կամ ուսուցչի ձայնին, այսինքն վերահսկել այն, ընդ որում առանց ուրև շեղումների: Եթե դուք ցանկանում եք ձայնային հոսքին տարամդրել մի մասը, օրինակ կարևոր հատվածները, մեջբերումները և այլն, ապա դուք կարող եք սեղմել Highlight կոճակին և ձայնագրման այդ հատվածը առանձնանում է, այնպես որ դուք կկարողնանք այն ավելի շուտ գտնել:
Բացի այդ դուք ձայնագրությունների հետ միաժամանակ կարող եք լուսանկարել այն, ինչ կցանկանաք: Հիմնականում առավելությունները սրանք էին: Մնացածին կարող եք ծանոթանալ ներբեռնելուց հետո: Ծրագիրը հասանելի է Android սարքերին: Այն անվճար է: