Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


WOT

Ձեր թվային անվտանգության ապահովման համար գոյություն ունեն տարբեր ծրագրեր և գործիքներ: Սակայքն բոլորս գիտենք որ վիրուսները մեծամասամբ մեզ հյուրընկալում են ինտերնետից, այդ իսկ պատճառով ստեղծվել է WOT համակարգը, որի միջոցով օգտագործողները իրար քվեարկում են ցանկացած կայքի օգտին և համակարգը դրանց արդյունենքրից ելնելով ձեզ զգուշացնում է վատ համբավ ունեցող՝ վտանգավոր ինտերնետային կայքերի մասին: WOT-ը գրեթե բոլոր հայտնի բրոուզերների համար ունի հապապատասխան ընդլայնումը (բացեք էջը, ընտրեք ձեր բրոուզերի տեսակը ու սեղմեք Download կոճակը): Այն, որ ինտերնետում ցանկացած հիպերհղում (link) կարող է վտանգավոր լինել, արդեն բոլորը գիտեն, սակայն ինչպե՞ս իմանալ ձեր դիմաց բացվող կայքը նորմա՞լ կայք է, թե՞ պարունակում է վտանգավոր հղումներ, կամ հենց ինքը՝ կայքը, ստեղծված է մարդկանցխարդախ նպատակներով:

Դուք կարող եք նաև քվեարկել ցանկացած կայքի օգտին կամ ի վնաս

Ամենահետաքրքիրն այն է, որ այստեղ դուք կարող եք ձեր մասնակցությունը ցուցաբերել ընդհանուր անվտանգության ապահովմանը, այսինքն՝ յուրաքանչյուր կայքի համար յուրաքաչյուր օգտագործող կարող է քվեարկել, կամ տվյալ կայքի համար ստեղծված հատուկ էջում մեկնաբանության ձևով տեղյակ պահել մյուս օգտագործողներին այդ կայքի վնասակար կամ օգտակար լինելու մասին:

Բացվող կայքի վտանգավորության մասին նախազգուշացում

Եթե տվյալ կայքի կամ հիպերհղման վերաբերյալ զգալիորեն շատ են լինում բողոքները, ապա մյուս բոլոր օգտվողներին մինչև կայքը բեռնելը ընդլայնումը նախազգուշացնում է, որ կայքը վտանգավոր է:

Հղումների ստուգում

Ընդլայնումը տեղադրելուց հետո յուրաքանչյուր հղման կողքին կնկատեք կարմիր, դեղին կամ կանաչ շրջանակ (այս գույները հիշեցնում են ճանապարհային լուսացույց), որը նախօրոք կազդարարի հղման վտանգավորության աստիճանի մասին:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -