Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Ipad , րագրեր »
- Հայերեն ստեղնաշար iOS 7-ի համար հայ ծրագրավորողի կողմից
Posted by : Unknown
Ողջույն հարգելի այցելուներ: Մեր կայքը նորից Ձեզ է ներկայացնում հայ ծրագրավորողի գործ, այս անգամ հայերեն ստեղնաշար iOS 7-ի համար: iOS 7 ՕՀ-ի համար ստեղծված հայերեն ստեղնաշարի (ArmKeyboard) հեղինակը և ծրագրավորողը Վահրամ Գևորգյանն է, ով կարողացել է մեկ ամսում միայնակ ստեղծել հավելվածը, այն էլ՝ աշխատանքից հետո, երեկոյան ժամերին, իսկ հաստատման համար սպասել է մոտ 1 շաբաթ:
«Հավելվածն ունի երեք ստեղնաշարային դասավորվածություն` Phonetic, Typewrtier, Western, ինչն էլ հնարավորություն է տալիս օգտվողներին ընտրել իրենց նախընտրած ստեղնաշարը»,- իր հետ զրույցում ասել է Վ. Գևորգյանը: Նրա խոսքով` այս հավելվածում ստեղնաշարն աշխատում է` ինչպես landscape, այնպես էլ` portrait: Այսինքն` երբ սմարթֆոնը կամ պլանշետը շրջում եք, ստեղնաշարը ևս ավտոմատ կարող է շրջվել, ինչն էլ ավելի հարմար է դարձնում դրա օգտագործումը: