Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- ios7 , Ipad , iphone , review »
- iOS 7: Ամենակարևոր 7 Փոփոխությունները [Review]
Posted by : Unknown
Apple-ը, սեպտեմբերի 18-ին, երեկոյան, թողարկեց նոր iOS 7-ը: Օպերացիոն Համակարգի թարմացումը համատեղելի է iPhone 4-ի և դրանից բարձր մոդելների, iPad 2-ի և դրանից բարձր մոդելների, iPad mini-ի և iPod Touch 5G-ի հետ:
iOS 7-ը ստացել է հիանալի նոր դիզայն և հարյուրից ավելի նոր ֆունկցիաներ` այդ թվում Control Center-ը, AirDrop-ը, iTunes Radio-ն, բարելավվել են Notification Center-ը, Multitasking-ը, ինչպես նաև Camera, Photos, Safari, Siri հավելվածները և այլն, ասվում է թարմացման նկարագրության մեջ:
Apple-ը iOS 7 է ներմուծել բազմաթիվ փոփոխություններ, սակայն նոր ՕՀ-ի ամենատեսանելի և ամենաքննարկվող փոփոխությունը դա արտաքին տեսքի ամբողջական վերաձևավորումն է: Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը որոշեց հրաժարվել ծավալուն և իրատեսական դիզայնից` ի նպաստ ավելի «տափակի»: ՕՀ-ի հայտնվելու պահից` 2007 թվականից ի վեր, դա iOS-ի արտաքին տեսքի ամենաարմատական փոփոխությունն էր:
iOS-ի արտաքին տեսքը փոխվել է սկսած Lockscreen-ից, վերջացրած հավելվածների այքոններով, տառատեսակներով և Notification Center-ով: Նույնիսկ հայտնվել են նոր րինգտոններ: Apple-ը տեքստուրաներից և ստվերներից անցում կատարեց վառ գույների և հստակ գծերի, սակայն շնորհիվ կիսաթափանց դետալների, պատկերի որոշակի խորությունը նոր iOS-ում պահպանվել է:
Եվ այսպես, թվարկենք iOS 7-ում տեղ գտած 7 ամենակարևոր փոփոխությունները:
Control Center(Կարգավորումների Կենտրոն)
Cotrol Center-ը նոր ֆունկցիա է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս արագ մուտք գործել ամենահաճախ օգտագործվող կարգավորումներ, ինչպիսիք են Wi-Fi-ը, Bluetooth-ը, Airplane Mode-ը, Do Not Disturb-ը, մեդիանվագարկիչի և էկրանի պայծառության կառավարումը, Air Drop-ը և Air Play-ը, ինչպես նաև ապահովում է մի քանի պիտանի հավելվածների արագ հասանելիությունը՝ օրինակ թայմերը, հաշվիչը, տեսախցիկը: Նույնիսկ կա սմարթֆոնը որպես լապտեր օգտագործելու հնարավորություն, ինչը ոչ պիտանի է դարձնում այդ նպատակով թողարկված բազմաթիվ կողմնակի հավելվածներ: Control Center հնարավոր է մուտք գործել ցանկացած հավելվածից` էկրանի ներքևի հատվածից դեպի վերև սվայփ կատարելով:
Safari
iOS-ի հետ միաժամանկ նաև թարմացվել է Safari վեբ բրաուզերը: Այն ստացել ՕՀ-ի դիզայնին համապատասխան դիզայն: Հայտնվել են թափանցիկ դետալներ: Այժմ, երբ օգտատերը զննում է ինչ-որ կայք, հասցեի և նավիգացիոն սյունակներն անհետանում են, բացի այդ, հասցեի սյունակը ավտոմատ կերպով միավորված է որոնման սյունակի հետ: Ինչպես նաև, Apple-ը բրաուզերի մասնավոր տարբերկը ներկառուցել է հիմնական հավելվածի մեջ, ինչը նշանակում է, որ օգտատերը ստիպված չի լինի ամեն անգամ «Incognito» ռեժիմին անցում կատարելու համար մուտք գործել կարգավորումներ:
Camera
Լուսանկարահանման և տեսանկարահանման հավելվածի ամենատեսանելի թարմացումը ինտերֆեյսն է: Նկարահանման ռեժիմները այլևս թաքնված չեն, ինչպես նախորդ տարբերակում էր: Կարգավորումներին հասնելու համար iOS 7-ում բավական է թերթել էկրանը: Սակայն, չնայած իր թվացյալ պարզությանը, նոր ինտերֆեյսը հնարավոր է անսովոր լինի շատ օգտատերերի համար: Հավելվածում հայտնվել են լուսանկարահանման համար ֆիլտրեր, որոնք կարելի է ընտրել լուսանկարելուց առաջ, ինչպես նաև արագ սերիական լուսանկարներ և դանդաղեցված տեսագրություններ կատարելու հնարավորություն, որը հասանելի է միայն iPhone 5S-ի համար:
Multitasking
iOS 7-ում հայտնվել է ավելի հարմար դիզայնով իսկական բազմախնդրություն՝ բոլոր հավելվածների համար: Նրա ինտերֆեյսը ներկայացված է հորիզոնական թերթվող կենդանի քարտերի տեսքով: iOS 7-ը հետևում է օգտատիրոջ սովորույթներին և բեռնում է պիտանի հավելվածները: Օրինակ՝ եթե դուք նորություններ եք կարդում երեկոյան, իսկ կարդալու հավելվածն ամբողջ օրվա ընթացքում գտնվում է ֆոնային ռեժիմում, ապա այդ դեպքում iOS-ը ֆոնային ռեժիմում գտնվող հավելվածին թույլ կտա մաքսիմալ ակտիվ լինել երեկոյան ժամերին, իսկ օրվա մյուս ժամանակահատվածում հավելվածը հաճախակի չի թարմացնի տվյալները, որպեսզի խնայի մարտկոցի լիցքը:
AirDrop
AirDrop ֆայլերի փոխանակման ծառայությունն առաջին անգամ հայտնվեց Mac-ի համար, որպես OS X-ի հավելում: Այժմ այդ ֆունկցիան հասանելի է նաև շարժական սարքերի օգտատերերին: Ծառայությունը մեկ սարքից մյուսին ֆայլեր ուղարկելու հնարավորություն է ընձեռում: Սակայն, iOS-ի օգտատերերը չեն կարող այդ ծառայության միջոցով ֆայլեր փոխանակել OS X-ի օգտատերերի հետ: Հավանաբար, այդ հնարավորությունը կհայտնվի ավելի ուշ: AirDrop-ի գործառույթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև:
Siri
Բացի վիզուալ թարմացումից, Siri վիրտուալ օգնականը ստացել է նաև նոր ձայներ` այդ թվում տղամարդկային, ինչպես նաև տվյալների հավելյալ աղբյուրներ` ինչպիսիք են Bing որոնողական համակարգը, Wikipedia օնլայն հանրագիտարանը և Twitter միկրոբլոգների ծառայությունը: Թարմացված Siri-ն կարողանում է պատասխանել հեռախոսազանգերին, միացնել ձայնային փոստը և կատարել մի շարք այլ օգտակար գործողություններ: Շնորհիվ այդ կատարարելագործումների, Apple-ը հավելվածի նկարագրությունից հեռացրել է beta կարգավիճակը:
Այլ Ֆունկցիաներ
Հիմնական փոփոխություններից զատ, Apple-ը կատարել է մի շարք այլ բարեփոխումներ: Մասնավորապես ընկերությունը կատարելագործել է App Store հավելվածների խանութը և Find My iPhone հավելվածը, որում ավելացվել է կորած կամ գողացված սարքերը պաշտպանելու հավելյալ հնարավորություններ:
Լուսանկարների պահպանման թարմացված հավելվածը թույլ է տալիս ավելի արագ գտնել կոնկրետ նկարներ: Հավելվածում զգալի պարզեցված է լուսանկարի վայրի և ամսաթվի հիման վրա որոնումը:
Եվս մեկ հնչեղ նորամուծություն է iTunes Radio-ն: Այն iTunes-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռում գովազդային մոդելով լսել անվճար ռադիո:
Նյութի աղբյուր
Նյութի աղբյուր