Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown



-Գիտե՞ս , մի երազանք ունեմ` տեսնել տիեզերքը :
-Իրո՞ք, իսկ ինչու՞:
-Դե, չգիտե´մ, աստղերին նայելը ինձ համար մի յուրահատուկ հաճույք է, նրանք ինձ այնքա՜ն հարազատ են թվում:
-Պա´րզ է, շատ յուրօրինակ երազանք ունես:
-Բայց ինձ շատ է հետաքրքրում, թե դու ինչ մտածեցիր այն ժամանակ, երբ իմացար իմ երազանքի մասին:
-Մտածում էի, թե ինչպես այն իրականացնեմ:
-Իրո՞ք: Իսկ ի՞նչ զգացիր:
-Զգացի այն, որ  մենք ունենք ընդհանուր երազներ և մենք գրեթե նույն մարդն ենք : Թույլ կտա՞ս գրկեմ քեզ:
-Իհա´րկե: Իսկ դու երբևէ մտածե՞լ ես, որ ամեն մարդ իր աստղը ունի երկնքում և փորձել ես արդյոք գտնել քո աստղը:
-Ես իմ աստղը փնտրել եմ մարդկանց մեջ:
-Այսի՞նքն:
-Այսինքն, ինձ թվում էր, թե որոշ մարդիկ ծնվել են միայն ինձ համար, ինչպես իմ աստղը երկնքում:
-Եվ գտե՞լ ես քո աստղը մարդկանց մեջ:
-Դադարել եմ փնտրել…
-Ինձ թվում է՝ երբ մտածում ես, թե գտել ես քո աստղը ինչ-որ մեկի մեջ և հիասթափություն ես ապրում, միևնույն է, դու դեռ հավատում ես, որ քո աստղը նրա մեջ էր և քեզ թվում է՝ եթե նա չէր, ուրեմն դու աստղ չունես, այդ իսկ պատճառով էլ դադարել ես փնտրել:
-Սխալվում ես, ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե ես ուժ գտնեի իմ մեջ և հաղթեի ինքս ինձ, կարծում եմ՝  անպայման կշարունակեի որոնումները: Մեր աստղը ծնվում է մեզ հետ , մեզ մոտ և մենք ինքներս պետք է հանձնենք այդ աստղը մեր ընտրյալին:
-Գիտե՞ս, ես արդեն որոշել եմ, թե ով է իմ ընտրյալը: Վերցրու, խնդրում եմ, իմ աստղը...
Պատմությունը հիմնված է իրական երկխոսության վրա:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -