Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- android , հնարքներ »
- Ինչպե՞ս վերականգնել Android սարքի ջնջված տվյալները
Posted by : Unknown
Բազմաթիվ օգտագործողներ համացանցում շատ են հետաքրքրվում և հարցնում,թե արդյո՞ք հնարավոր է վերականգնել Android սարքի ջնջված տվյալները Hard Reset-ից հետո: Ուրախացնելով բոլոր հետաքրքրվողներին, ասեմ, որ այո հնարավոր է: Հիմա ավելի մանրամասն, թե ինչպե՞ս կարելի է դա անել:
Android սարքի ջնջված տվյալները վերականգնելու համար գոյություն ունի մի շատ օգտակար ծրագիր, որի անվանումն է 7-Data Android Recovery: Այս պահին ծրագիրը համարվում է անվճար: Ծրագիրը կարող եք ներբեռնել օֆիցիալ կայքիցկամ սեղմեք հոդվածի ամենավերջում գտնվող «ՆԵՐԲԵՌՆԵԼ» կոճակին:
Ծրագիրը ներբեռնելուց և համակարգչում տեղադրելուց հետո կբացվի ծրագրի գլխավոր էջը, որտեղ գրված կլինի աշխատանքը սկսելու համար բոլոր անհրաժեշտ քայլերի մասին:
1. Առաջին հերթին Ձեր Android սարքում անհրաժեշտ է ակտիվացնել USB-ով միացումը համակարգչին: Դրա համար մուտք գործեք կարգավորումներ, այնուհետև «О телефоне» կամ «Параметры разработчика» կամ «Разработка», այս գրվածը կախված է ՕՀ-ի տարբերակից
2. USB-ի միջոցով սարքը համակարգչին միացնելու հետո կբացվի կրիչների ցուցակը, որտեղ անհրաժեշտ է ընտրել այն կրիչը, որտեղից ցանկանում եք վերականգնել ֆայլերը և սեղմեք «Далее»
3. Կսկսվի ջնջված ֆայլերի ավտոմատ որոնում, պետք է ուղղակի մի փոքր սպասել
4. Որոնումը ավարտվելուց հետո կբացվի թղթապանակների և ֆայլերի այն բոլոր ցուցակը, որոնք հաջողվել է վերականգնել
5. Եվ վերջում ընտրեք ցանկալի ֆայլը կամ թղթապանակը և պահպանեք այն Ձեր համակարգչի մեջ:
Ներբեռնել
Նյութի աղբյուրը
Ներբեռնել
Նյութի աղբյուրը
inchpes pahpanem
RépondreSupprimer