Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Լինում են դեպքեր, երբ ցանկանում եք համակարգչի վրա արգելափակել որևէ կայք: Դա անելու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր և հնարքներ: Այսօր կսովորենք կայքեր արգելափակելու ամենապարզ մեթոդը: Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք նաև արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է չցուցադրվել որոշ համակարգիչների վրա, եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի վերջավորությունները): hosts.ini ֆայլը գտնվում է C:\Window\System32\drivers\etc թղթապանակի մեջ (եթե Windows-ը տեղադրված է C սկավառակի վրա, այլապես առաջին տառը այլ է):


Այն սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 դաշտ` առաջին դաշտում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ դաշտում նշված հասցեն: Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել այդ ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան դաշտերը այդ կայքի համար: Օրինակ Youtube կայքը արգելափակելու համար անհրաժեշտ է գրել


127.0.0.1 www.youtube.com
127.0.0.1 youtube.com

Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած կայքի համար անհրաժեշտ է գրել հասցեն www-ով և առանց www-ի: 127.0.0.1 հասցեն դա ձեր համակարգչի լոկալ հասցեն է:



Ֆայլը փոփոխելուց հետո անհրաժեշտ է պահպանել հին ֆայլի անունով և նույն թղթապանակում:

Armblog

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -