Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հնարքներ »
- Ինչպես օգտագործել SkyDrive-ը Windows 8.1-ում
Posted by : Unknown
SkyDrive ծառայությունը խորապես ինտեգրված է Windows 8.1 օպերացիոն համակարգում: Այն պահպանում է համակարգչի կարգավորումներն ու թույլ տալիս սինքրոնիզացնել ֆայլերը մի քանի համակարգիչների միջև: SkyDrive հավելվածն առանձին տեղադրել պետք չէ, այն արդեն կա օպերացիոն համակարգում:
Windows 8.1-ը տեղադրելիս օգտագործողը որոշում է սինքրոնիզացնել համակարգչի տվյալներն «ամպի» հետ, թե ոչ: Եթե այո, ապա SkyDrive-ն ավտոմատ կերպով կբեռնի լուսանկարները, փաստաթղթերը և համակարգչի կարգավորումները: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մեդիաֆայլները սինքրոնիզացնելու համար պետք է դրանք պահպանել Windows-ի ստանդարտ թղթապանակներում:

SkyDrive-ն ինտեգրված է միանգամից Windows-ի համակարգում, սակայն ֆայլերը, որոնք ցուցադրվում են թղթապանակում, համակարգչի կոշտ սկավառակում չեն, այլ պահպանվում են օնլայն:
Լռակյաց ռեժիմում սինքրոնիզացիան անջատված է:
Թղթապանակը կամ ֆայլը պատճենելու համար պետք է սեղմել նրա վրա մկնիկի աջ կոճակը և ընտրել «Դարձնել հասանելի ավտոնոմ ռեժիմում» տարբերակը:
Modern ինտերֆեյսում SkyDrive հավելվածը գրեթե լիարժեք ֆայլային մենեջեր է, ունի երկու բաժին՝ ֆայլեր, որոնք պահպանվում են համակարգչում, և ֆայլեր, որոնք ամպում են:
Ֆայլերն ու թղթապանակները կարելի է պատճենել ամպից համակարգիչ, փոխել դրանց անունները, տեղափոխել, ջնջել և այլն:
Windows 8.1-ում SkyDrive-ը շատ հարմար ծրագիր է ֆայլերն ու տվյալները բեքափ անելու համար, քանի որ ոչ մի այլ ծրագիր այդքան խորապես չի ինտեգրվում Windows օպերացիոն համակարգում: Իսկ օգտվելը շատ հեշտ է և հասկանալի: Նշենք, որ SkyDrive-ից կարող են օգտվել նաև Android, iOS և Windows Phone օգտագործողները:
աղբյուր
աղբյուր