Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- Մի կյանքի պատմություն...
Posted by : Unknown

Պատմվածքի հերոսուհին այժմ ապրում է ԱՄՆ-ում:
Անժելան քսան տարեկան էր, երբ ամուսնացավ ֆինանսապես ապահով, իրենից տասնհինգ տարով մեծ տղամարդու հետ: Վերջինս առաջին ամուսնությունից երկու երեխա ուներ` տղա և աղջիկ: Անժելան առաջին իսկ օրվանից փորձեց մտերմանալ նրանց հետ, բայց ապարդյուն… ճակատագիրը սկզբից ևեթ երես էր թեքել երիտասարդ կնոջից` ամուսինը հանկարծամահ եղավ, իսկ երեխաները նրան տանից դուրս արեցին:
Անժելան քաղաքում հարազատներ չուներ, նա մեծացել էր գավառական մանկատներից մեկում: Իր կամքից անկախ նա թափառական դարձավ: Մանկության տարիների դառնությունները բավական չէին, այժմ էլ պետք է ապրեր թափառականի կյանքով: Նա լքեց թափառականների որջը և որոշեց նոր հանգրվան գտնել: Բավականին հեռացել էր , երբ նկատեց մի աղջնակի, որի հագին կապույտ զգեստ էր, իսկ մազերին ամրացված էին կապույտ երկու ժապավեն: Անժելան զարմացած նայեց աղջնակին, ապա հարցրեց.
_Աղջի’կս, այս ուշ ժամին ի՞նչ գործ ունես այստեղ:
_Ողջու’յն Անժելա,- պատասխանեց փոքրիկը:
Անժելան վախեցավ, որ աղջիկը իրեն անունով դիմեց և թափառականին բնորոշ բնազդով որոշեց փախչել:
Աղջիկը ձայն տվեց նրա հետևից, ասաց ,որ եկել է նրան օգնելու:
_Ինչպե՞ս ես օգնելու,- թերահավատորեն հարցրեց Անժելան:
_Վաղն այս փողոցով կգաս մինչև առաջին խաչմերուկը, կմտնես այնտեղ գտնվող խանութը և կհարցնես Սիլվային:
Այնուհետ աղջիկը արձակեց մազերի ժապավեններից մեկն եւ տվեց Անժելային և ասաց, որ միշտ պահի իր մոտ: Այդպահին լսվեց իրար հետ մարտնչող կատուների ձայնը: Անժելան հայացքով փնտրեց կատուներին, իսկ երբ ուղղվեց, աղջիկն արդեն չկար…
Առավոտյան վաղ արթնանալով, Անժելան որոշեց կատարել աղջկա ասածը, և իրեն կարգի բերելով, շտապեց այդ խանութը:
Այնտեղ կարծես իրեն էին սպասում… Տիկին Սիլվան` խանութի վարիչը, ասաց, որիրեն վաճառողուհի է անհրաժեշտ և Անժելային առաջարկեց խանութում աշխատել:
Նրան տրամադրվեց խանութի ազատ սենյակներից մեկը` ապրելու համար:
Անժելան այս պայմաններից շատ գոհ էր` չնայած իր նախկին ապրելակերպին:
Հերթական աշխատանքային օրն ավարտվել էր … Անժելան պատրաստվում էր քնել, երբ կրկին հայտնվեց աղջիկը:
_Ինչպե՞ս ներս մտար: Խանութը փակ է ,- զարմացավ Անժելան:
_Անժե’լա, յուրաքանչյուր կիրակի կգնաս ծերանոց և կխնամես Դոնարա անվամբ մի կնոջ: Նա չի տեսնում, բայց հիանալի լսում է և շոշափելով պատկերացնում դիմացինի արտաքինը:
Անժելան ուշադիր նայում էր այդ աղջկան և մտածում , թե որքան է նա սիրում նրան… որքան հարազատ էր թվում նրան այդ փոքրիկը… Աղջիկը սակայն զգուշացրեց, որ սա նրանց վերջին հանդիպումն է:
Անժելան տանջվում էր այն մտքից, որ չի տեսնելու այլևս այդ աղջնակին… միշտ իր մոտ էր պահում այդ ժապավենը…
Այս անգամ էլ իրականացավ աղջկա գուշակությունը. Տիկին Սիլվան ասաց, որ խանութը իր խնամակալության տակ է վերցնում ծերանոցներից մեկը և ամենկիրակի աշխատակիցներից մեկը պետք է գնա ծերանոց և խնամիծերունիներից որևէ մեկին:
Կիրակի օրը ԱՆժելան գնաց ծերանոցում էր: Աշխատակիցներից մեկին խնդրեց իրեն ուղեկցել Դոնարա անունով մի կնոջ մոտ:
Երբ սենյակ մտան, Դոնարան զգաց, որ իր մոտ հյուրեր են եկել և ձեռքով նշան արեց, որ մոտենան իրեն: Անժելան մոտեցավ կնոջը, նրա ձեռքին մի լուսանկար կար, որտեղ երկու փոքրիկ աղջնակներ էին` կապույտ զգեստով և ժապավեններով…
Դոնարան շոշափեց Անժելայիդեմքը րսկսեց արտասվել.
_Գտա’, վերջապես գտա քեզ, աղջի’կս: Ես չէի կարող հանգիստ մեռնել առանց քեզ գտնելու:
Անժելան հուզվել էր, բայց ոչինչ չէր հասկանում կատարվածից:
Մեկ շաբաթ անց Անժելային այցելեց մի իրավաբան և տեղեկացրեց, որ տիկին Դոնարան մահացել է ` նրան կտակելով իր ողջ կարողությունը:
Անժելան ցավում էր կնոջ համար, բայց ամենից շատնրան հուզում էր լուսանկարի պատմությունը, որն այդպես էլ չիմացավ:
Դոնարան Անժելային էր փոխանցել ԱՄՆ-ում գտնվող իր կալվածքները… Նա մեկնեց ԱՄՆ Սիլվայի հետ: Նրանք գնացին լուսանկարի հետևում նշված հասցեով: Ինչպես հետո պարզվեց, դա Ամերիկայի Կենտրոնական բանկն էր: Այդտեղ էլ ձևակերպվեց ժառանգության հետ կապված փաստաթղթերը:
_ Շատ տարիներ առաջ Հայաստանի շրջաններից մեկում ավտովթար էր տեղի ունեցել` զոհվել էր ընտանիքի հայրը և երկվորյակ աղջիկներից մեկը: Մայրը գլխի շատ ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ աղջիկը` մանկատուն:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կինը հիշողությունը կորցրել էր: Տարիներ անց ճակատագրի հեգնանքով ճանոթացել էր մեծահարուստ ամերիկահայ տղամարդու հետ և տեղափոխվել Ամերիկա: Այստեղ էլ աստիճանաբարվերականգնվել էր հիշողությունը և ամուսնու մահից հետք եկել Հայաստան ` փնտրելու դստերը:
Սակայն գտնելու բոլոր փորձերը զուր էին: Անվերջ արտասվելուց ու տառապելուց ` Դոնարան կորցրել էր տեսողությունը:
Լուսանկարում պատկերված աղջիկներից մեկն Անժելան էր, իսկ մյուսը`նրա քույրը…
Անժելան տեղափոխվեց ԱՄՆ Սիլվայի ընտանիքի հետ: Այնտեղ որդեգրեց մի որբ աղջնակի… նա միշտ զարդարում էր իր աղջնակի մազերը քրոջ նվիրած կապույտ ժապավենով…