Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հետաքրքիր »
- Ինչպես սարսափելի չերևալ՝ օգտվելով վեբ տեսախցիկից
Posted by : Unknown
Թեկուզ և լինեք երեք անգամ ավելի ֆոտոգենիկ, տեսախցիկը կարող է Ձեզ ներկայացնել այնպես, որ կսարսափի նույնիսկ Ձեր լավագույն ընկերը: Բայց մեղավորն այստեղ վեբ տեսախցիկիը չէ, պարզապես մենք չգիտենք, թե ինչպես է պետք մեզ ցույց տալ:
Ահա 10 խորհուրդներ ու ինֆոգրաֆիկա, որոնք կօգնեն Ձեզ հաջորդ Skype ժամադրության կամ գործնական վիդեոկոնֆերանսի ժամանակ լինել հիանալի.
- Մեջքի ետևից հեռացրեք լույսը, անջատեք ջահը, իջեցրեք պատուհանի վարագույրը: Երբ լույսի աղբյուրը գտնվում է ձեր ետևում և նրա ճառագայթները ընկնում են վեբ տեսախցիկի տեսապակու մեջ Դուք երևում եք , ինչպես անդեմ ստվերը:
- Լույսն ուղղեք Ձեզ վրա: Երբ լույսի աղբյուրը գտնվում է ձեր առջևում, լավ պատկեր է ստացվում: Հենց այդ պատճառով է, որ լուսանկարչի ստուդիայում կան բազմաթիվ լուսարձակներ, ֆլեշներ և անդրադարձիչներ:
- Ետին պլան մտածեք: Եթե չեք ցանկանում, որպեսզի զրուցակիցը խանդավռությամբ ուսումնասիրի Ձեր կեցության մանրամասները, ապա կտրականապես պետք է բացառել ետին պլանում գուլպաների, աղբի կամ կեղտոտ ափսեների առկայությունը:
- Օգտագործեք կաբելային համացանց: Wi-Fi-ի ողջ հարմարության հետ մեկտեղ պետք է դրանից հրաժարվել, հակառակ դեպքում Դուք չեք կարող խուսափել «ընդհատումներից»:
- Լուռ վայր գտեք: Եթե շրջակայքում շատ աղմկոտ է, ապա զրուցակիցը պետք է լսի Ձեզ և պետք եղած դեպքում կրկին հարցնի, որպեսզի Ձեզ հասկանա: Դա բարկացնում է:
- Վերբեռնեք համակարգիչը: Եթե նույնիսկ դա MAC է: Այդպիսով այլ ծրագրերը չեն խանգարի:
- Փակեք ոչ անհրաժեշտ ծրագրերը, նույնիսկ բրաուզերը (այն հատկապես): Համակարգը կսկսի քիչ «արգելակել», իսկ Դուք՝ շեղվել:
- Դադարեցրեք բեռնումները: Ժամանակավորապես դադարեցրեք կամ չեղյալ համարեք ներբեռնումներն ու բոլոր ֆայլերի բաշխումը: Մի մոռացեք նաև Dropbox-ից, «Яндекс սկավառակից» և այլ ամպերային պահոցներում կասեցնել սինխրոնիզացիան:
- Զրուցակցին խնդրեք, որպեսի նա ևս չծանրաբեռնի ցանցը: Հակառակ դեպքում փոխադարձաբար չի հաջողվի ունենալ լավ պատկեր և ձայնի լավ որակ:
- Եղեք կենտրոնում: Նստեք այնպես, որպեսզի ձեր դեմքը լինի ուղիղ կադրում: Մի «փախեք» և մի թաքնվեք վեբ տեսախցիկի տեսապակուց: