Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

6tag_3


Այսօր սոցցանցերում հրապարակվող լուսանկարների մեծ մասն արվում է հեռախոսներով, որոնք որակի տեսանկյունից օրեցօր զարգանում են, ինչպես նաև մեծանում է հավելվածների թիվը, որոնցով կարելի է խմբագրել լուսանկարները, օգտագործել տարբեր ֆիլտրներ և այլն: Ներկայացնում ենք Windows Phone օպերացիոն համակարգի համար նախատեսված ամենատարածված ու  հետաքրքիր հավելվածները, որոնք ունեն նկարները խմբագրելու ամենատարբեր ֆունկցիաներ:
instagram_2
Instagram-ն արդեն դարձել է դասական հավելված, որը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները և տեղադրել դրանք համանուն սոցցանցում կամ Facebook-ում, «Վկոնտակտե» սոցցանցում և այլն:
Windows Phone-ի համար նախատեսված տարբերակը թողարկվել է վերջերս: Այն ունի բավական պարզ ինտերֆեյս: Գլխավոր էջում լուսանկարների ժապավենն է: Հավելվածը թույլ է տալիս նաև որոնել օգտագործողներին և հեշթեգեր, ինչպես նաև մուտք գործել կարգավորումների էջ:
6tag_3
6tag-ը Windows Phone-ի համար նախատեսված ամենատարածված հավելվածներից է և հանդիսանում է Instagram-ի այլընտրանք: Այստեղ ևս կարելի է տարածել լուսանկարներ, ուղարկել դրանք տարբեր սոցցանցեր, խմբագրել նկարները, հավանել դրանք և այլն: Հավելվածը շատ մանրակրկիտ է մշակված, օրինակ` առաջին անգամ այն բացելիս օգտագործողին ողջունում է գեղեցիկ անիմացիա:
6tag-ն ունի հետաքրքիր ֆունկցիա, որը կոչվում է «Մոտակայքում». այն թույլ է տալիս գտնել քարտեզի վրա այլ օգտագործողների և տեսնել, թե ովքեր են շրջակայքում լուսանկար տեղադրում: Բացի այդ՝ հավելվածը թույլ է տալիս տեսանյութեր նկարել և կոլաժներ պատրաստել, ինչը դեռևս չի կարողանում անել Instagram-ը:
instaweather-4
InstaWeather-ը, կարելի է ասել, Instagram-ի դուստր հավելվածն է: Այն թույլ է տալիս նկարներ ավելացնել՝ նշելով եղանակի և գտնվելու մասին տվյալներ: Հավելվածի ինտերֆեյսը շատ պարզ է, կրկին նկարները հնարավոր է հրապարակել Facebook, Twitter, Instagram և այլ սոցցանցերում: Հնարավոր է նաև այս գործընթացը ավտոմատացնել համապատասխան կարգավորումների շնորհիվ:
oggl_5Hipstamatic Oggl-ը շատ նման է Instagram-ին: Հավելվածը տարբերվում է մյուսներից շատ գեղեցիկ դիզայնով և 42 տարբեր ֆիլտրներով, որոնցով կարելի է խմբագրել լուսանկարը:
Ծրագիրն ինքնին անվճար է, սակայն ֆիլտրների ամբողջական հավաքածուն կարելի է օգտագործել միայն վճարովի տարբերակում:
Lomogram_7
Lomogram հավելվածը հետաքրքիր է իր գաղափարով: Լոմոգրաֆիան լուսանկարչության ժանրն է, որի նպատակն է լուսանկարել կյանքն իր բոլոր դրսևորումներում այնպես, ինչպես այն կա:
Lomogram-ը հենց այդ նպատակով ներկայացնում են 47 լոմո-ֆիլտրներ, որոնց միջոցով կարելի է ստանալ հետաքրքիր լուսանկարներ: Բացի այդ՝ ծրագիրը թույլ է տալիս կարգավորել լուսավորությունն ու կոնտրաստը:
camera360_8
Camera 360 հավելվածն առաջին անգամ միացնելիս կտեսնեք մի ամբողջ անիմացիոն ֆիլմ՝ ուղեկցված երաժշտությամբ, որը պատմում է հուզիչ և խոսող նկարների ստեղծման մասի: Ընդ որում՝ հավելվածի Android-տարբերակում օգտագործողները չեն կարող տեսնել այս տեսանյութը:
Հավելվածն ունի հետաքրքիր ֆունկցիա. այն հնարավորություն է տալիս ընտրել ֆիլտրը լուսանկարելուց առաջ: Իսկ նկարը խմբագրելու ֆունկցիաներն ու հնարավորությունները շատ շատ են


Աղբյուր

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -