Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Windows Movie Maker –ի առաջին էջը



Windows Movie Maker 2-ում տեսահոլովակների հետ աշխատելը
Ձեր թվային տեսախցիկով ժամեր շարունակ տեսանյութ եք նկարահանել: Դուք պահել եք այդ տեսանյութը Ձեր համակարգչում և միգուցե խմբագրել եք մի քանի ֆիլմեր: Ի՞նչ անել հիմա: Շարունակեք կարդալ պարզելու համար, թե ինչպես կարող եք խմբավորել հավաքածուները և հոլովակները Microsoft Windows Movie Maker–ում:
Windows Movie Maker–ի տարրերը. Հավաքածուներ, հոլովակներ, նախագծեր և ֆիլմեր
Հավաքածուները և հոլովակները հասկանալը
Հավաքածուները գրադարաններ են, որոնք պարունակում են տարբեր տեսանյութեր, ձայնանյութեր և նկարենր, որոնք դուք ներմուծել եք կամ կորզել եք Microsoft Windows Movie Maker 2–ում: Դուք կարող եք բազմիցս օգտագործել հավաքածուների պարունակությունները ստեղծվող ֆիլմերում: Երբ թվային մեդիայի նիշքերը ներմուծում եք Windows Movie Maker–ի մեջ, տարբեր տեսանյութեր, ձայնանյութեր և նկարներ հայտնվում են հոլովակների տեսքով Windows Movie Maker–ի մեկ կամ մի քանի պանակներում:
Ներմուծել գոյություն ունեցող թվային մեդիայի նիշքեր
1.
Նիշք ցանկում կտտացրեք Ներմուծել հավաքածուներ:
2.
Նիշքի անուն բաժնում մուտքագրեք ուղին և նիշքի անվանումը, այնուհետև կտտացրեք Ներմուծել:
3.
(Ընտրովի) Եթե ցանկանում եք, որ տեսանիշքերը բաժանված լինեն ավելի փոքր հոլովակների, ընտրեք Ստեղծել հոլովակներ տեսանիշքերի համար  նշատուփում:
Windows Movie Maker ներմուծվող յուրաքանչյուր տեսանիշքի համար ստեղծվում է հավաքածուի նոր պանակ: Ցանկացած ձայնանյութի հոլովակ կամ անշարժ պատկեր հայտնվում է բնօրինակ հավաքածույում, որը ընտրվել է ձայնանյութեր և անշարժ պատկերներ ներմուծելիս:
Նշում՝ Կարող եք միանգամից մի քանի նիշք ներմուծել: Հաջորդական նիշքերի դեպքում կտտացրեք ցանկի միջի առաջին նիշքին, սեղմեք և պահեք SHIFT ստեղնը, այնուհետև կտտացրեք ցանկի միջի վերջին նիշքին: Ոչ հաջորդական նիշքերի համար սեղմեք և պահեք CTRL ստեղնը, այնուհետև կտտացրեք յուրաքանչյուր նիշքին, որը ցանկանում եք ներմուծել:ո
Ստորև բերված պատկերները ցույց են տալիք, թե ինչպես են սկզբնաղբյուր տեսանյութերը, ձայնանյութերը և ֆոտոները հայտնվում Windows Explorer–ում և ինչպես են նրանք հայտնվում որպես հոլովակներ տարբեր հավաքածուների նիշքերում՝ առանձին նիշքեր Windows Movie Maker ներմուծելուց հետո:

Տեսանիշքեր Windows Explorer–ում և Windows Movie Maker–ում:

Ձայնանիշքեր Windows Explorer–ում և Windows Movie Maker–ում:

Լուսանկարներ Windows Explorer–ում և Windows Movie Maker–ում:
Նախագծեր և սկզբնաղբյուր նիշքեր հասկանալը
Ձայնանյութեր, տեսանյութեր կամ լուսանկարներ Windows Movie Maker ներմուծելուց հետո կարող եք տարբեր հավաքածուների պանակներից կտրագոտուն/ժամանակի գծին հավելել անհատական հոլովակներ: Հետևյալ պատկերները ցույց են տալիս հոլովակներ այնպես, ինչպես դրանք համապատասխանաբար հայտնվում են կտրագոտու կամ ժամանակի գծի տեսքերում՝ նույն նախագծի համար:

Տեսահոլովակներ կտրագոտու տեսքում:

Տեսահոլովակներ և ձայնահոլովակներ կտրագոտու տեսքում:

Տեսահոլովակներ և ձայնահոլովակներ ժամանակի գծի տեսքում:
Windows Movie Maker նախագծի տեսահոլովակաները, ձայնահոլովակները և պատկերները միայն հղումներ են այն նիշքերի, որոնք դուք հանել եք կամ ներմուծել եք Windows Movie Maker: Երբ հավաքածույում կամ կտրագոտում/ժամանակի գծում նխմբագրում եք տեսանյութ կամ ձայնանյութ, չեք փոխում վերցվող նեսանիշքի կամ ձայնանիշքի բնօրինակը: Հավաքածույում կամ կտրագոտում/ժամանակի գծում հոլովակների խմբագրումը միայն ցույց է տալիս, թե ինչպես և երբ են ձայնագրված, տեսագրված և անշարժ պատկերները (ինչպես նաև ցանկացած տիպի վերնագրերը, ձայնանյութի փոխանցումները կամ տեսազդանքները) ցուցադրված այս կամ այն նախագծում:
Կտրագոտու/ժամանակի գծի ամբողջ պարունակությունը՝ ներառյալ ձայնանութ, տեսանյութ, անշարժ պատկերներ և տեսանյութի տարանցումներ, տեսազդանքներ կամ վերնագրեր, վերածվում է նախագծի: Արդյունքում, Windows Movie Maker նախագծի նիշքը (որն ունի .mswmm նիշքի անվան ընդլայնումը) պարզապես մի նիշք է, որը պարունակում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ բովանդակություն է օգտագործվել նախագծում, ինչպես նաև ժամանակի տեղեկատվությունը այն մասին, թե երբ և ինչպես է ցուցադրվելու բովանդակությունը կտրագծում/ժամանակի գծում արդյունքում պահված ֆիլմի ժամանակ: Այն փաստորեն չի պարունակում հիմնաղբյուր նիշքերը: Եթե նախագիծը պահեք, ապա հետագայում կարող եք բացել այն Windows Movie Maker–ում և կատարել ավելի շատ խմբագրումներ այլ պահի:
Նախագիծ պահելը
1.
Նիշք ցանկում կտտացրեք Պահել Նախագիծը:
2.
Նիշքի անունըտուփի մեջ մուտքագրեք նիշքի անունը, այնուհետև կտտացևքՊահել:
Արդյունքում գոյացած Windows Movie Maker նախագիծը պահվել է համակարգչում:

ԿԱՐԵՎՈՐ Է. Քանի որ Windows Movie Maker նախագծի նիշքը չի պարունակում նախագծում օգտագործվող սկզբնաղբյուր հանդիսացող նիշքերի պատճենը, Windows Movie Maker նախագծի նիշքը տեղափոխելու և այլ համակարգչում խմբագրելու ցանկության դեպքում անհրաժեշտ է այդ համակարգիչ տեղափոխել նաև ամբողջ սկզբնաղբյուր հանդիսացող բովանդակությունը կամ համոզվել, որ համակարգիչը մատչում է այն համակարգչին, ուր պահված են սկզբնաղբյուր նիշքերը:
Նախագիծը որպես ֆիլմ պահելը
Նախագիծը պահելուց հետո կարող եք պահել նախագիխը որպես ֆիլմի նիշք, այսինքն՝ .wmv կամ .avi նիշք օգտագործելով Save Movie մոգը: Դա անելուց կտրագծում/ժամանակի գծում գտնվող բոլոր նիշքերը այլագրված են մեկ թվային մեդիայի տեսանիշքի մեջ: Այնուհետև կարող եք կիսել այս տեսանիշքը ուրիշների հետ, և նրանք կարող են դիտել և վայելել այնպիսի միջանքի նվագարկիչով, ինչպես Windows Media Player–ն է:
Շարժանկար պահելը
1.
Նիշք կանկում կտտացրեք Պահել շարժանկար նիշքը:
2.
Մուտքագրել նիշք պահված շարժանկարում տուփում տպեք շարժանկարի անվանումը:
3.
Ընտրել շարժանկարը պահելու վայրը տուփում կատարեք հետևյա քայլերը.
Ընտրեք ուղու և պանակի անվանումը հնարավող տեղերի իջնող ցանկից:
ԿտտացրեքԶննել ընտրելու համար այն նոր վայրը, որը արդեն չի գտնվում իջնող ցանկում:
Նոր պանակ ստեղծելու համր կտտացրեքՍտեղծել նոր պանակ, որը գտնվում է Զննել նոր նիշք երկխոսությունների տուփում, այնուհետև կտտացրեք նոր նիշքի անունը:
4.
Շարժանկարի կայանք էջում արեք հետևյալը.
Շարժանկարի լռելյայն կայանքը օգտագործելու համար կտտացրեքԻմ համակարգչում նվագարկման լավագույն որակը (խորհուրդ է տրվում):
Կայանքին յուրահատուկ մանրամասներ, ինչպիսիք են նիշքի տիպը, բիթային արագությունը, ցուցադրիչի չափը, և մեկ վայրկյանի տեսանյութում ցուցադրված շրջանակների քանակը ցույց է տրվածԿայանքի մանրամասները մասում:
Այլ տեսակի շարժանկարի կայանք օգտագործելու համար կտտացրեք Ցուցադրել ավելի շատ ընտրանքներ, այնուհետև ցանկից ընտրեք այլ շարժանկարի կայանք:
5.
Եթե ցանկանում եք դիտել շարժանկարը մոգի հետ աշխատանքը ավարտելուց հետ, ընտրեք Նվագարկել շարժանկարը Ավարտ կտտանելուց հետ ընտրանքի տուփը:
6.
Շարժանկարը պահելուց հետո կտտացրեքՎերջ:
Արդյունքում գոյացած շարժանկարը պահված է Ձեր համակարգչում:

Դուք կամ ձեր լսարանը կարող է նվագարկել շարժանկարը այնպիսի միջանքի նվագարկիչով, ինչպիսինն է Windows Media Player-ը:

Հավաքածուները խմբագրելը
Հավաքածուները խբագրելով կարող եք արագ գտնել անհրաժեշտ պարունակությունը, որը ցանկանում եք օգտագործել և կրկին օգտագործել շարժանկարում: Դրա արդյունքում կարող է նվազել Windows Movie Maker–ով նախագծեր ստեղծելու ժամանակահատվածը: Օրինակ՝ կարող եք ընտրել նոր հավաքածուների հավաքագրման պանակ, որը պարունակում է բոլոր սիրված տեսանյութերը, ձայնանյութերը, կամ անշարժ պատկերների հոլովակները:
Սա անելու համար ստեղծեք նոր հավաքածու, որը կոչվում է Սիրվածներ, բաժանեք կամ միացրեք այդ հավաքածույի տեսահոլովակները, պատճենեք հոլովակները Սիրվածներ հավաքածույում, և այնուհետև այն նախագծին, որի վրա աշխատւոմ եք ավելացրեք այդ հոլովակներից մի քանիսը կամ բոլորը՝ կտրագոտու/ժամանակի գծի վրա: Եվ հիշեք, հավաքածուները միշտ հայտնվում են Windows Movie Maker–ում: Այսպիսով կարող եք Սիրվածները հավաքածուի հոլովակները նորից օգտագործել շատ տարբեր շարժանկարներ ստեղծելու համար՝ հոլովակները պարզապես տարբեր հերթականությամբ կտրագոտու/ժամանակի գծի վրա, ինչպես նաև ավելացնելով վերնագրեր, տեսազդանքի կամ տեսանյութի փոխանցումներ տարբեր ժամանակահատվածներում՝ ստեղծելու տարբեր հոլովակներ նույն տեսանյութից կամ ձայնանյութից:
Հոլովակ նախադիտելը
1.
Բովանդակություն փեղկում կտտացրեք այն հոլովակին, որը ցանկանում եք դիտել:
2.
Ցուցարկիչի վրա կտտացրեք Հնչեցնել կոճակին՝ նախադիտելու տեսահոլովակը կամ ձայնահոլովակը:
Ստեղծել նոր հավաքածու
1.
Հավաքածուներ փեղկում կտտացրեք Հավաքածուներ պանակին:
2.
Գործիքներ կտտացրեք Նոր հավաքածույի պանակ:
3.
Տպեք նոր հավաքածույի անվանումը:
Տեսահոլովակը կամ ձայնահոլովակը տրոհելը
1.
Բովանդակություն փեղկում կտտացրեք այն հոլովակին, որը ցանկանում եք տրոհել:
2.
Ցուցարկիչի տակ տեղաշարժեք սահիչը այնտեղ, որեղ ցանկանում եք տրոհել հոլովակը:
3.
Գործիքագոտում կտտացրեք Տրոհել կոճակին:

Արդյունքում գոյացած տեսահոլովակները այժմ հայտնվում են Բովանդակություն փեղկում:

Նշում՝ Սահիչը անհրաժեշտ տեղում տեղադրելու համար կարող եք քաշել սահիչը մինչև այն հատվածը, ուր ցանկանում եք տրոհել հոլովակը, կտտացրեք Նվագարկել կոճակին և կտտացրեք Կանգ կոճակին այն մասում, որտեղ ցանկանում եք տրոհել:
Տրոհված տեսահոլովակը կամ ձայնահոլովակը համակցելը
1.
Բովանդակություն փեղկում սեղմած պահեք CTRL ստեղնը, այնուհետև ընտրեք այն հոլովակները, որոնք ցանկանում եք համակցել:
Նշում՝ Հաջորդական հոլովակներ ընտրելու համար կտտացրեք առաջին հոլովակին, սեղմեք և պահեք SHIFT ստեղնը, այնուհետև կտտացրեք ցանկի միջի վերջին հոլովակին: Ամեն անգամ մեկ հոլովակ ընտրելու համար սեղմեք և պահեք CTRL ստեղնը, այնուհետև կտտացրեք յուրաքանչյուր հոլովակին, որը ցանկանում եք հանմակցել:
2.
Հոլովակ ցանկում կտտացրեքՀամակցել:

Արդյունքում գոյացած տեսահոլովակը այժմ հայտնվում է Բովանդակություն փեղկում:

Նշում՝ Այս ամբողջ գործողությունը կարող եք կատարել նաև կտրագոտու/ժամանակի գծի վրա:
Պատճենել հոլովակը հավաքածույում
1.
Բովանդակություն փեղկում կտտացրեք այն հոլովակին, որոնք ցանկանում եք պատճենել:
2.
Խմբագրել ցանկում կտտացրեքՊատճենել:
3.
Հավաքածուներ փեղկում կտտացրեք այն հավաքածուն, որին ցանկանում եք պատճենել հոլովակները, այնուհետև կտտացրեք Բովանդակություն փեղկին:
4.
Խմբագրել ցանկում կտտացրեքԴնել:
 Ֆիլմ ստեղծեք Windows Movie Maker–ի միջոցով
Windows Movie Maker–ով աշխատելիս Ձեզ ժամեր չեն պահանջվի անձնական ձայնագրությունները խմբագրելու համար: Ընդ որում կարող եք օգտագործել Auto Movie–ին՝ ստեղծելու մասնագիտացված տեսք ունեցող ֆիլմ, որը ունի վերանագիր և խորքի երաժշտություն երաժշտություն: Պարզապես վերբեռնեք Ձեր տեսագրությունը Movie Maker, ընտրեք խմբագրման եղանակ, ընտրեք վերնագիր և խորքի երաժշտություն, այնուհետև թույլ տվեք, որ AutoMovie–ն կատարի աշխատանքը Ձեր փոխարեն:
Երբ AutoMovie–ն ստեղծել է Ձեր ֆիլմը, դուք կարող եք անմիջապես դիտել այն և կիսել Ձեր ընտկերների հետ: Movie Maker–ը Ձեզ համար ստեղծում է անգամ կտրագոտի և ժամանակահատված, որպեսզի Դուք կարողանաք խմբագրել և լավացնել այն աշխատանքը, որը կատարել է Movie Maker–ը:
Movie Maker–ի օգտագործումը ինքնաբար ֆիլմ ստեղծելու համար
1.
Միացրեք Ձեր տեսախցիկը Ձեր համակարգչին և վերբեռնեք Ձեր ֆիլմերը Movie Maker: Movie Maker–ը Ձեր ֆիլմերից ստեղծելու է հավաքածու (մի խումբ տեսահոլովակներ):
2.
Movie Tasksփեղկում 2. Edit Movieի տակ կտտացրեք Ստեղծել AutoMovie.
3.
Ընտրեք AutoMovie Խմբագրելու ձևը էջը, կտտացրեք ձևի վրա: Movie Maker–ը օգտագործելու է այս տիպը՝ Ձեր ֆիլմը ստեղծելու համար:
4.
Ավել տարբերակներում կտտացրեքՄուտքագրել ֆիլմի վերնագիր:
5.
Տպեք ֆիլմի վերանգիրը: Եթե համակարգչում ունեք պատճենված երաժշտություն, որը ցանկանում եք օգտագործել ֆիլմի մեջ, կտտացրեք Ընտրել աուդիո կամ խորքի երաժշտություն , որը գտնվում էՀավելյալ հնարավորություններ մասում: Եթե չեք ցանկանում երաժշտություն օգտագործել, խնդրում եմ անցնել քայլ 7–ին:
6.
Կտտացրեք Browse, և ընտրեք ձեր երաժշտությունը (երաժշտությունը հնարավոր է պահվածք Իմ երաժշտությունը պանակում):

7.
Վերջապես կտտացրեք Արված է խմբագրել ֆիլմը՝ AutoMovie ստեղծելու համար և հավելեք հոլովակներ կտրագոտի/ժամանակահատված (storyboard/timeline)
Հանգստացեք մինչ AutoMovie–ն խմբագրում է Ձեր տեսանյութը: Այս գործընթացը կարող է տևել մի քանի րոպեից մինչև 20 րոպե՝ կախված Ձեր տեսանյութի երկարությունից; Երբ AutoMovie–ն վերջացնում է խմբագրությունը, Դուք կարող եք կտտացնել Նվագարկելու կոճակին , որը գտնվում է Preview Monitor –ի վրա և կարող եք անմիջապես դիտել տեսանյութը:
AutoMovie–ները հիանալի են, քանի որ նրանք շատ արագ են ստեղծվում: Ինչևէ, կարող եք նկատել, որ սիրված մասերը դուրս են մնացել: Մի անհանգստացեք, քանի որ ամբողջությամբ տիրապետում եք Ձեր տեսանյութին:

Տեսանյութերի Ստեղծումը

Կլիպը ինքնաբերաբար կստեղծվի, եթե դուք սեղմեք Create clips for video filesի նշման տիրույթի վրա,  երբ դուք ներմուծում եք վիդեո ֆայլ  Movie Maker-իմեջ:
1.
Քլիք արեք Capture Video- ներքևում գտվող Import Video հրամանի վրա:



2.
Import File  երխոսական պատուհանի մեջ նշեք  Create clips for video files նշման տիրույթում). Նշեք ձեր վիդեո ֆայլը և ահնուհետ սեղմեք  Import.

3.
Movie Maker -ը կստեղծի կլիպ ձեր վիդեո ֆայլից և կավելացնի այն նոր հավաքածուի մեջ:


Հիմա դուք կարող եք քաշել և գցել հավաքածուից դեպի storyboard, որպեսզի ստեղծեք ձեր վիդեոն

Վիդեո կլիպ կտրելը
1.
Քաշեք և գցեք կլիպ ձեր հավաքածուից storyboard-ի  պատուհանի նշված հատվածի մեջ :


2.Նշեք կլիքը, որը ուզում եք կտրել: Այնուհետ սեղմեք Preview Monitor ում գտնվող Play  կոճակի վրա:
3.Թող կլիպը նվագի այնքան, մինչև հասնի այն կետին, որտեղ դուք ուզում եք կտրել այն: Այնուհետ սեղմեք Preview Monitor-ում գտնվող Split Clip կոճակի վրա:


4.Կլիպը մի մասը ջնջելու համար հարակվոր է նրա վրա անել աջ քլիք և այնուհետ ընտրել Delete հրամանը:





Որպեսզի անցնենք timeline  տեսքին, պետք է քլիք անել  Show Timeline կոճակի վրա:

Ավելացնել շաժում և հատուկ էֆֆեկտներ

Windows Movie Maker ունի  60 շարժումներ and 28 հատուկ էֆֆեկտներ:


Ավելացնել շարժում երկու դիդեո կլիպների միջև

1.
Ներբեռնեք վիդեոն ձեր տեսախցիկից դեպքի ձեր համակարգիչը, և ավելացերք ձեր հավաքածուից դեպի storyboard:
2.
Movie Tasks խնդրո տիրույթում, Edit Movie հրամանի տակ, քլիք արեք  View video transitions հրամանի վրա:



3.Նախադիտք շարժումը երկու քլիք անելով նրա վրաև նայելով նախադիտման մոնիտորի վրա: Եթե դու գտնում եք, որ հավանել եք այն, քաշեք այն Video Transitions խնդրո տիրույթից, և գցեք Edit Movie տիրույթի տուփի մեջ, որը գտվնում է երկու կլիպների մեջտեղում:



4.Նախադիտման մոնիտորում սեղմեք Video Transitions խնդրո տիրութի վրա Play կոճակի վրա, որպեսզի նախադիտք այն: Եթե դուք այն չեք հավանում, պարզապես վերադարձեք նախորդ քայլին և փոփոխեք շարժումը մեկ այլ շարժումով:
Եթե դուք չեք ուզում կիրառել  շարժում, ապա արեք աջ քլիք  storyboard –ի վրա, և ընտրեք  Delete հրամանը:



Ընթերցում հավելելը
Հաճախ տանը նկարահանված շարժանկարները շատ ձայնանյութեր չունեն։ Օրինակ, եթե Ձեր երեխային նկարահանել եք սնոուբորդ քշելիս, կարող է լինել անդադար շարժում, բայց լսելու ոչինչ (բացի ողջունող դիտորդներիցԿամ խորքի ձայնանյութը կարող է կարող է շեղել, եթե ձայնագրում եք տեսանյութը աղմկոտ վայրում կամ շարժվող մեքենայից։ Բարեբախտաբար, Windows Movie Maker–ը օգտագործելիս երկու տարբերակ ունեք, եթե ցանկանում եք լրացնել ձայնանյութի պակասը. կարող եք հավելել կամ փոխարինել ձայնանյութը կատարվածի սեփական ընթերցումով, կամ երաժշտությամբ։
Երաժշտություն հավելելը Շրաժանյութին հավելել երաժշտություն (ինչպես սկավառակներից պատճենված երգերըՀիասքանչ է այն դեպքում, եթե ցանկանում եք մթնոլորտ ստեղծել կամ շարժանկարին որոշակի էներգիա հավելել։
Ընթերցում հավելելը Ձայնագրեք Ձեր խոսքը՝ շարժանյութի վրա։ Սա հիանալի է, երբ անհրաժեշտ է նկարագրել ինչ է կատարվում էկրանին կամ պատմել պատմություններ, որոնք պատահել են խցիկից դուրս։
Նշում՝ Եթե ցանկանում եք խորքի երաժշտություն դնել ընթերցման փոխարեն, կարող եք օգտագործել վերնագրեր՝ մարդկանց ներկայացնելու կամ կայանքները նկարագրելը։
Շարժանկարին ընթերցում հավելելը
1.
Եթե ունեք սեղանադիր համակարգիչ, միացրեք միկրոֆոն։ Միկրոֆոնները կարելի է ձեռք բերել հիմնականում բոլոր էլեկտրոնիկայի խանութներից։ Եթե ունեք շարժական համակարգիչ, կարող եք օգտվել ներկառուցված միկրոֆոնից։ Ինչևէ, ավելի լավ որակի ձայնագրություն կստանաք, եթե միացնեք արտաքին միկրոֆոն։


2.
Տեսանյութը խցիկից ներբեռնեք համակարգիչ և կտրագոտուն հավաքածույին հավելեք հոլովակներ։
3.
Movie Maker–ում կտտացրեքԳործիքներ ցանկին, այնուհետև կտտացրեք Ընթերցել ժամանակի գիծը։


4.
Եթե հուշում եք ստացել, ապա կտտացրեք OK։


5.
Ժամանակի գծում կտտացրեք այն հոլովակին, որին ցանկանում եք ընթերցում հավելել։ Կարող եք ընթերցում ձայնագրել հոլովակների վրա հերթականությամբ, կամ կարող եք միանգամից ընթերցում ձյանագրել շարժանկարի ամբողջ երկայնքով։ Եթե ընթերցեք անհատական հոլովակներ, կարող եք հետագայում դրանք վերադասավորել և պահել ընթերցումը համաժամված։


6.
Խոսափողով ձայնագրություն կատարելիս խոսեք սովորական տեմպով և հարմարեցրեքՆերկրման մակարդակը այնպես, որ գոտին խոսքի ընթացքում գտնվի մոտավորապես մեջտեղում։


7.
Ընթերցել ժամանակի գիծը ընտրանքի տակ կտտացրեք Սկսել ընթերցումը։


8.
Խոսեք խոսափողով՝ Movie Maker–ում շարժանկարը նվագակցելու ընթացքում։ Դուք կարող եք ընթերցել ամբողջ շարժանյութի ընթացքում միանգամից, կամ յուրաքանչյուր հոլովակի համար։ Ընթերցումն ավարտելուց հետո կտտացրեք Կանգնեցնել ընթերցումը:


9.
Movie Maker–ը պահելու է ընթերցումը, որպես առանձին նիշք։ Պահել Windows Media նիշքը երկխոսության տուփում տպեք ընթերցման անվանումը։ Այնուհետև կտտացրեք Պահել:


10.
Movie Maker–ը հավելում է ընթերցումը տեսանյութին։ Եթե ընթերցում եք ձայնագրել տեսահոլովակի միայն մի մասի վրա և ցանկանում եք ընթերցում ձայնագրել այլ մասի վրա, վերադարձեք քայլ 5–ին։
11.
Կտտացրեք Նախատեսքի ցուցարկիչին Նվագարկել կոճակին՝ շարժանկարը դիտելու և լսելու ընթերցումը։


12.
Եթե խորքի ընթերցումը շատ բարձր կամ ցածր է ի համեմատություն շարժանկարի, աջով կտտացրեք երաժշտությանը ժամանակի գծում, ապա կտտացրեք Ուժգնություն։ Եթե ձայնանյութը և ընթերցումը լավ են հնչում, կարող եք անցնել հաջորդ քայլին։


13.
Ձայնահոլովակի ուժգնությունը երկխոսության տուփում սահիչը տեղփոխեք ձախ՝ ընթերցումը ցածրացնելու համար, կամ աջ՝ բարձրացնելու համար։ Այնուհետև կտտացրեք OK։ Վերադարձեք քայլ 11–ին՝ նորից լսելու ընթերցումը և, անհրաժեշտության դեպքում, կատարելու կարգավորումներ։


Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր ընթերցանության հնչեղությունը, մի անհանգստացեք, ոչ ոք չի սիրում իր սեփական ձայնը լսել։ Պարզապես մի լարվեք և խոսեք սովորական տոնով, ասես հեռախոսով պատմում եք մի ընկրոջ ինչոր բան եք պատմում։ Հնարավոր է անհրաժեշտ կլինի մի քանի անգամ կրկնել գործողությունը, ժամանակը ճիշտ օգտագործելու համար, որը շարժանկարից ավելի երկար լինել չի կարող։ Եթե խոսելուց հաճախ շփոթվում եք, կարող է օգնել նախապես սցենար գրելը, որը կարող եք կարդալ ընթերցման ժամանակ։
Ընթերցումը, որը ցանկանում եք նորից ձայնագրել, ջնջելու համար աջով կտտացրեք ժամանակի գծի ընթերցմանը, այնուհետև կտտացրեքՋնջել։ Պետք է նաև ջնջեք ընթերցումը հավաքածույից։
Երաժշտություն հավելելը
Ստեղծված շարժանկարին տրամադրություն հավելելու կամ էներգիա ներդնելու ավելի լավ ճանապարհ չկա, քան երաժշտություն հավելելը։ Microsoft Windows XP և Windows Movie Maker ծրագրի շնորհիվ կարող եք շարժանկարին հավելել ցանկացած տիպի երաժշտություն՝ վերցնելով այն սկավառակի հավաքածույից։
Շարժանկարին երաժշտություն հավելելու համար.
1.
Տեսանյութը խցիկից ներբեռնեք համակարգիչ և կտրագոտուն հավաքածույին հավելեք հոլովակներ։
2.
Movie Maker–ի Շարժանկարի խնդրափեղկը, որը գտնվում էԿորզել տեսանյութբաժնում, կտտացրեք Ներմուծել ձայնանյութ կամ երաժշտություն։
3.
Ներմուծել նիշք երկխոսության տուփում կտտացրեք այն երգի անվանումը, որը ցանկանում եք օգտագործել խորքում։ Այնուհետև կտտացրեք Ներմուծել։ Այս գործողությունը հավելում է երաժշտությունը հավաքածույին, բայց չի հավելում այն տեսանյութին։
4.
Քաշեք երգը հավաքածույից այն տեսահոլովակը, ուր ցանկանում եք նվագարկել երաժշտությունը։
5.
Եթե հուշում եք ստացել, ապա կտտացրեք OK։
6.
Movie Maker–ը ցուցադրում է երգը ծամանակի գծում։ Եթե երգը արժանկարից ավելի երկար է, քաշեք երգի ճիշտ եզրը, որպեսզի այն դադարի շարժանկարի հետ միասին։ Այլապես, երաժշտությունը շարունակվելու է շարժանկարի ավարտից հետո։ Գեղեցիկ կստացվի, եթե երաժշտությունը կանգ առնի մի հանգիստ պահի ժամանակ, որպեսզի դադարը կտրուկ չստացվի։
7.
Կտտացրեք Նախատեսքի ցուցարկիչին Նվագարկել կոճակին՝ շարժանկարը դիտելու և լսելու խորքի երաժշտությունը։
8.
Եթե խորքի երաժշտությունը շատ բարձր կամ ցածր է ի համեմատություն շարժանկարի, աջով կտտացրեք երաժշտությանը ժամանակի գծում, ապա կտտացրեք Ուժգնություն։ Եթե ձայնանյութև և երաժշտությունը լավ են հնչում, կարող եք անցնել հաջորդ քայլին։
9.
Ձայնահոլովակի ուժգնությունը երկխոսության տուփում սահիչը տեղփոխեք ձախ՝ երաժշտությունը ցածրացնելու համար, կամ աջ՝ բարձրացնելու համար։ Այնուհետև կտտացրեք OK։ Վերադարձեք քայլ 7–ին՝ նորից լսելու ձայնանյութը և, անհրաժեշտության դեպքում, կատարելու կարգավորումներ։

Հաջորդ անգամ տեսանյութ նկարահանելուց մտածեք խորքի երաժշտության մասին։ Օրինակ, եթե նկարահանում եք ֆուտբոլի խաղ, փորձեք գտնել թմի մարտական երգը։ Եթե արձակուրդում եք, գնել տեղական երաժշտության հոլովակ, որպեսզի կարողանաք հավելել շարժանկարին։

Համակարգչի մեջ պահապնումը


Տեղեկարեց Ռուզաննա Ստեփանյանը

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright © 2025  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -