Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Windows-logo 11
Ժամանակները փոխվում են, սակայն…
Եթե մի ժամանակ կային Windows-ը փոխարինելու մի շարք այլընտրանքային տարբերակներ, ապա այսօր այդ տարբերակներն այդքան էլ արդիական չեն: Mac ՕՀ-ն շուտվանից արդեն չի համարվում էկզոտիկ համակարգ, Ubuntu-ն դարձել է նեղ շրջապատում օգտագործվող համակարգ, իսկ ChromeOS համակարգը նոր է սկսել գրավել նոթբուքները: Այնուամենայնիվ, եթե լինեն էլ այլընտրանքային տարբերակներ, մենք չենք դադարում օգտվել միայն Windows ՕՀ-ից: Եկեք միասին պարզենք , թե վերջապես ինչու ենք դեռևս օգտագործում Windows ՕՀ:


1. Արժեք
Գնային առումով Windows-ը գերազանցում է իր հակառակորդ Mac-ին: Macbook-ի գները սկսում են 999 ԱՄՆ դոլարից, իսկ Windows-ով նոթբուքները կարելի է ձեռք բերել ընդհամենը 300 ԱՄՆ դոլարով:
2. Ծրագրային ապահովում
Windows-ի ամբողջ գործունեության ընթացքում ստեղծվել է ծրագրերի հսկայական գրադարան: Մասնագետները նշում են, որ ծրագրերի թիվը հատում է 4 մլն-ի սահմանը: Ցանկացած հարցի լուծման համար կարելի է գտնել որևէ ծրագիր, անմիջապես Windows-ի ծրագրային ապահովման կենտրոնում:
3. Հետադարձ համատեղելիություն
Microsoft ընկերությունը կատարում է հսկայան աշխատանքներ, որպեսզի  Windows-ի համար նախատեսված բոլոր ծրագրերը աշխատեն Windows-ի բոլոր տարբերակներում:
4. Խաղեր
Խաղեր
Յուրաքանչյուր նոր խաղային կոնսոլի թաղարկման հետ, թարմացվում են նաև համակարգչային տարբերակները: Հաճախ նաև խաղի ընթացքը ավելի գրավիչ է լինում Windows ՕՀ-ով, քան խաղային կոնսոլով:
5. Թափանցիկություն
Windows-ը շարունակում է մնալ ազատ հարթակ բոլոր ծրագրավորողների և օգտագործողների համար: Յուրաքանչյուր ոք կարող է մշակել և տարածել իր անհատական ծրագիրը, արանձ որևէ ընդլայնումներ օգտագործելու: Հարկավոր չէ Ձեր ծրագիրը ներբեռնել որևէ կենտրոնական բազա և սպասել, թե այն երբ կհաստատվի որպես օֆիցիալ:


ՏԵղեկացրեց Վարդան Պետրոսյանը 

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -