Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Ծրագրեր , հնարքներ »
- Ինչպես աշխատել Movie Maker-ով ?
Posted by : Unknown
Ողջույն: Այս անգամ կխոսեմ Movie Maker-ի մասին, ինչ է այն, ինչպես աշխատել և այլն…
Movie Maker-ը մի ծրագիր է, որը շատ պարզ է և հեշտ է օգտագործել: Այն մոնտաժի համար է նախատեսված, և սրա միջոցով հնարավոր է ստեղծել վիդեոներ, նկարներից բաղկացած սլայդշոուներ, երգեր կարող եք ավելացնել և այլն և այլն…Ճիշտ է, այն պրոֆեսիոնալ մոնտաժի ծրագիր չէ, բայց հնարավոր է շատ բաներ անել Movie Maker-ով: Այժմ սկսենք ծանոթանալ ծրագրի հետ, և տեսնենք թե ինչպես կարելի է ստեղծել տարբեր հետաքրքիր բաներ…
Սկզբում պետք է ներբեռնել այն այստեղից: Աշխատացրեք ներբեռնված ծրագիրը և տեղակայեք համակարգչի մեջ: Այն շատ պարզ գործընթաց է, դրա համար չեմ անդրադառնում դրան: Ահա մեր Movie Maker-ի սկզբնական վիճակը:
Այժմ իրար հետ կստեղծենք մի փոքր վիդեո, որտեղ կսովորենք թե ինչպես ավելացնել նկարներ, վիդեոներ, կտրտել վիդեոները, ավելացնել տեքստեր և վերջում պահպանել այն որպես վիդեո ֆայլ:
Նկարներ ավելացնելու համար սեղմում ենք Add videos and Photos – ի վրա:
Ես կընտրեմ Windows-ի default մի քանի default նկար հենց Images թղթապանակից, ընտրելուց հետո սեղմում ենք Open կոճակի վրա:
Հետո նկարները կերևան Movie Maker-ում այս ձևով:
Ավելացնենք վերնագիր մեր տեսահոլովակին: Սեղմենք Title-ի վրա:
Ես փոփոխություններից հետո ստացա այս տեսքը: Դուք բնականաբար կստանաք մի ուրիշ տեսք Ձեր ուզած վերնագրով և գույներով:
Անցնենք առաջ: Նկարները փոխելու ժամանակ կարող ենք հետաքրքիր անցումներ դնել, դրա համար գծիկը տեղադրում ենք այն երկու նկարների միջև, որոնց միջև լինելու է այդ անցումը, ու սեղմում ենք Animation-ի վրա:
Կան տարբեր անցումների ձևեր, ընտրեք որը Ձեր դուրը կգա
Եվ դա արեք բոլոր նկարների միջև, վերջում տեսքը պիտի լինի նման մի բան:
Ավելացնենք մի վիդեո-հոլովակ, որը հետո կկտրտենք և ձևափոխությունների կենթարկենք 
Դրա համար սեղմում ենք նորից Add Photos and Videos-ի վրա և ընտրում ինչ որ վիդեո, ես նորից կընտրեմ Windows-ի default-ը:
Նշեմ մի բան, որ հերթականությունը կարող ենք ինքներդ որոշել որը որից հետո եք ցանկանում տեսնել, ուղղակի պետք է բռնել նկարից կամ վիդեոից և տեղաշարժել Ձեր ուզած վայրը:
Վիդեոն ավելացնելուց հետո ես ուզում եմ մոնտաժել այն: Նշեմ թե ինչ կարող ենք անել վիդեո-ի հետ, կարող ենք ձայնն անջատել(mute), կարող ենք փոփոխել արագությունը, կարող ենք մասնատել վիդեոն, և մասնատել այն կոնկրետ որ վայրկյանից որ վայրկյանը: Ձայնն անջատելու համար Timeline-ում սեղմում ենք վիդեոի վրա և սեղմում Video Tools-ի վրա: Ահա այսպես:
Ինչպես ասացի արդեն, կարղ ենք արագացնել կամ դանդաղեցնել վիդեոն սեղմելով Speed-ի վրա և նշելով արագությունը: Ահա այսպես:
Տեսնենք թե ինչպես կարող ենք մոնտաժել-կտրատել վիդեոն: Դրա համար օգագործելու ենք Split գործիքը, որը բաժանում է վիդեոն երկու մասի, իսկ այդ մասերը ընտրում եք Դուք, Գծիկը տեղադրելով բաժանման մասում: Ահա այսպես:
Մնաց ավելացնենք երաժշտությունը: Դրա համար սեղմում ենք Add Music -ի վրա, և ընտրում երգը 
Այսպես էլ կտրատում ենք վիդեոն: Երևի այսքանը, ես վերջում կավելացնեմ մի վերնագիր The End գրությամբ, և Save կանեմ պրոյեկտը:
Դուք կարող եք շատ լավ բաներ ստանալ Movie Maker-ի միջոցով: Ես կտեղարդեմ այս վիդեոն YouTube-ում և Դուք կարող եք տեսնել վերջնական արդյունքը: Դուք կարող եք գտնել այլ բաներ նույնպես, որ ես հնարավոր է մոռացած լինեմ ասել: Իսկ հարցերի դեպքում կարող եք թողնել մեկնաբանություն կամ գրեք իմ email-ին: Հուսով եմ այս tutorial-ը օգտակար կլինի Ձեզ 
Ահա վիդեոն:
Շնորհակալություն:
armhightech.wordpress.com