Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- նյութեր »
- Սպիտակ շոկոլադը շոկոլա՞դ է արդյոք
Posted by : Unknown
Իսկ
Դուք գիտե՞ք, որ սպիտալ շոկոլադը ամենևին էլ շոկոլադ չէ: Սպիտակ շոկոլադը
բաղկացած է կակաոի յուղից, չորացրած կաթից և շաքարից: Շոկոլադի
յուրաքանչյուր տեսակի հիմքում ընկած է պատրաստման ընդհանուր մեկ մեթոդ:
Սակայն պատրաստման նյուանսները տատանվում են կախված բաղադրատոմսից, որակից և
հումքի տեսակից: Ընդ որում բոլոր շոկոլադները ունեն բնութագրական կակաոի
բույր: Չնայած նման բաղադրության, սպիտակ շոկոլադը տարբերվում է՝ նա ունի
վառ արտահայտված քաղցր համ, ինչը բավական հեռու է կակաոի համից: Ըստ
մասնագետների դա նրանից է որ սպիտակ շոկոլադը ամենևին էլ շոկոլադ չէ: «Այն
չի պարունակում կակաո, այլ միայն կակաոի յուղ», – ասում է Դիեգո Բադառոն,
ով շոկոլադի արտադրությամբ է զբաղվում: Եվ հենց սրանում է իմաստը. սպիտակ
շոկոլադի բաղադրատոմսը չի ենթադրում կակաոից կորզվող կակաոի լիկյոռի
օգտագործում: Այս քաղցրավենիքի պատրաստման համար օգտագործվում է միայն
կակաոի յուղ, որը ստացվում է ճզման եղանակով: Սպիտակ շոկոլադը կարելի
կլիներ անվանել շոկոլադ, եթե այն պարունակեր ոչ պակաս քան 20% կակաոի յուղ:
Սակայն շատ արտադրողներ, երբ խոսքը գնում է սպիտակ շոկոլադի մասին,
մասայական արտադրության համար կակաոի յուղի փոխարեն օգտագործում են
բուսական յուղ: Եվ հենց այդ պատտճառով է այդքան ակնհայտ տարբերությունը:
Շատ մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց դուր չի գալիս սպիտակ շոկոլադ՝
իրականում չեն փորձել նրա իսկական համը: Իրական սպիտակ շոկոլադը ունի
հարուստ սերուցքային շոկոլադի համ: Իրական սպիտակ շոկոլադը բացի 20% կակաոի
յուղից պետք է պարունակի 15% կաթի փոշի և 55% շաքար: