Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown



Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ մի հետաքրքիր խաղի, որն իրենից ներկայացնում էր Google-ի քարտեզների վրա մեքենա վարելու սիմուլյատոր: Այսինքն կարող էիք ընտրել ցանկացած երկիր և մեքենա վարել այդ երկրի տարածքում: Այն ժամանակ խաղի տեսախցիկը տեղադրված էր վերևում և խաղն այդքան էլ իրական չէր թվում: Այժմ այդ սիմուլյատորի ստեղծողները որոշել են զարգացնել այդ նախագիծը և այս անգամ ստեղծել են նույն սիմուլյատորը եռաչափ քարտեզի վրա: Այսինքն այժմ հնարավոր է երթևեկելու ընթացքում տեսնել եռափաչ շենքեր ու փողոցներ: Նույնիսկ կարող եք անցնել կամուրջների վրայով կամ տակով: 

Քանի որ խաղի հիմքում ընկած են Google-ի քարտեզները, որոնք շատ մեծ տեմպերով թարմացվում ու լավացվում են, ապա կարելի է ենթադրել, որ այս նախագիծը հետագայում կարող է դառնալ գերազանց ավտոսիմուլյատոր: Խաղը կառավարվում է հետևյալ կոճակներով՝


Խաղալու համար սեղմեք այստեղ: Ավտոմեքենան վարելու վայրը փոխելու համար խաղի պատուհանի ներքևի հատվածում գրեք քաղաքի կամ տեղամասի անունը: Խաղալու համար պարտադիր է դիտարկչի վրա ունենալ տեղադրված Google Earth plugin:



Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -