Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հետաքրքիր , Պատմություններ »
- Քար եմ...
Posted by : Unknown

Զարմանում եմ ինքս ինձ վրա` ինչքա՞ն եմ քարացել: Ես այլևս չեմ կարողանում կոտրվել, շարունակում եմ պայքարել: Ինչու՞, ես ատում եմ ներկայիս <<ես>>-ս: Ուզում եմ փակել աչքերս և բացել`հասկանալով, որ ես երկնքում ճախրում եմ, ինչպես թռչունը` ազատ, երջանիկ: Շատ բան է կեղծ դարձել: Դադարել եմ հավատալ: Սպասում եմ, բայց ինչի՞ն`չգիտե՛մ: Հոգնել եմ, բայց պայքարում եմ: Ինչքա՞ն, չե՛մ ուզում այլևս, բավակա՛ն է: Ես հասկանում եմ, որ դժվար է ինձ հետ, բայց ես չեմ ստիպում մնալ կողքիս, ազա՛տ եք, գնացե՛ք: Իսկ եթե մնում եք, ուրեմն բառերով մի ասեք, որ ինձ սիրում եք. ես չեմ հավատա: Ես ուզում եմ զգալ, որ սիրված եմ, բայց, ապարդյուն:
Ինձ պետք չի ոչ մեկը, իսկ գիտե՞ք ՝ ինչու, որովհետև երբ ես արտասվում էի մթության մեջ, զգում ինչ-որ մեկի կարիքը, ոչ մեկը չկար: Դե իսկ ես էլ աստիճանաբար սովորեցի այդ վիճակին: Ու հիմա ինձ համար սովորական է դարձել այդ:
Գուցե թվա, թե մեծամտորեն եմ մոտենում այս հարցին, բայց եթե ինչ-որ մեկը կարողանար մտնել իմ հոգի, ինձ կասեր, որ ես քար եմ, քանզի անհնար է այսպես ապրել: Ի՞նչ արած, սա էլ իմ կյանքն է: Ես չեմ բողոքում: Ապրում եմ, կամ էլ՝ չեմ ապրում, չգիտե՛մ:
Կոտրվել եմ, շատ եմ կոտրվել, բայց նուրբ հոգու անվերջ կոտրվող փշուրներից քար եմ ստեղծել: Հոգուս փոխարեն քար է: Ինչու՞, ես չեմ ուզել այսպիսին լինել, հավատացե՛ք, չե՛մ ուզել: Այսպիսին ինձ կյանքն ինքն է դարձրել:

Ուզում եմ թռչե՜լ, թռչե՜լ, գնա՜լ: Ես խորթ եմ դարձել ինքս ինձ, իմ հոգուն: Բավակա՛ն է, բավարարվե՛ք: Մի՛ փորձեք ինձ կոտրել: Այո՛, քարն էլ է կոտրվում, բայց ինչպես ամեն մի օրգանիզմ, այնպես էլ քարը, այո՛, քա՛րը, նույնպես ունի իմունիտետ, և՛, այո՛, ես ձեռք եմ բերել իմունիտետ `ցավի դեմ:
Այսպիսին եմ ես, քար եմ դարձել, բայց դեռ սիրել կարող եմ...