Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- հետաքրքիր , հնարքներ »
- Ինչպե՞ս ֆորմատավորել ֆլեշի կրիչի վնասված ֆայլային համակարգը
Posted by : Unknown
Կարծում եմ նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ ցանկացած ֆլեշ կրիչ մի քանի անգամ ֆորմատավորելուց հետո արգելափակվում է և Windows-ին այլևս չի հաջողվում ֆորմատավորել ֆլեշը: Շատերը նման դեպքում ուղղակի նետում են ֆլեշը և գնում են նորը, սակայն, շտապեմ տեղեկացնել, որ նման դեպքերի համար
էլ գոյություն ունեն հնարքներ, որոնք թույլ են տալիս վերականգնել ֆլեշի վնասված ֆայլային համակարգը:
էլ գոյություն ունեն հնարքներ, որոնք թույլ են տալիս վերականգնել ֆլեշի վնասված ֆայլային համակարգը:
Այժմ կներկայացնեմ մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք վերականգնել ֆլեշի ֆայլային համակարգը:
Սկզբում նշեմ, որ բոլոր ֆլեշների սկզբնական ֆայլային համակարգը FAT32-ն է և դրան համապատասխան Windows-ի միջոցով ֆորմատ կատարելու ժամանակ, այն առաջարկում է FAT կամ FAT32 ֆայլային համակարգերը, որոնք արգելափակված ֆլեշին ոչնչով չեն կարող օգնել: Տվյալ դեպքում մեզ մնում է փոխել ֆլեշի ֆայլային համակարգը (FAT կամ FAT32 ) մեկ այլ ֆայլային համակարգի (NTFS. իմ կարծիքով ամենահուսալի ֆայլային համակարգն է):
Տարբերակ առաջին.
Ֆլեշը միացնում ենք համակարգչին և կատարում եք հետևյալ քայլերը՝
Пуск –> Настройка –> Панель управления –> Система:
Բացված պատուհանում ընտրում եք «Диспетчер устройств» բաժինը (windows xp-ի դեպքում՝ Оборудование –> Диспетчер устройств):
«Диспетчер устройств» պատուհանում բացում ենք «Дисковые устройства» բաժինը և ընտրում ենք համապատասխան ֆլեշը ու կատարում այս քայլերը՝
Свойства–> Политика –> Оптимальная производительность –>OK (windows xp-ի դեպքում՝ Оптимизировать для выполнения –> OK):
Այս քայլերը կատարելուց հետո արդեն կարող ենք կատարել ֆլեշի ֆորմատավորում NTFS ֆայլային համակարգով:
Մտնում ենք «Мой компьютер» և մկնիկի աջ սեղմակով սեղմում ենք ֆլեշի վրա, որից հետո ընտրում ենք «Форматировать»և կատարում ֆլեշի ֆորմատ:
Տարբերակ երկրորդ.
Բացում ենք՝ Пуск –> Выполнить… –> Запуск программы –> cmd –> OK: Բացված պատուհանում գրում ենք ՝ C:\Documents and Settings\Администратор>convert ֆլեշի տառը :/fs:ntfs /nosecurity /x (օրինակ, եթե ֆլեշի տառը «H» -ն է, ապա պետք է գրել այսպես՝convert h: /fs:ntfs /nosecurity /x) և սեղմում ենք Enter, որից հետո փակում ենք պատուհանը:
Տարբերակ երրորդ.
Ներբեռնում ենք «Hard Disk Low Level Format Tool» ծրագիրը բացում ենք այն, ընտրում համապատասխան ֆլեշը և կատարում ֆորմատ NTFS ֆայլային համակարգով:
Mrblogger.ru