Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Թվում էր սովորական ծանոթության նման է լինելու իմ և քո ծանոթությունը : Այո , ‘’թվում’’ էր , դա զգացի հենց այն պահին, երբ երկար ժամանակ անց տեսա նկարդ , որից հետո սիրտս սկսեց սովորականից արագ բաբախել:Աննկարագրելի զգացում էր …. Անմեղ աչքերով մի աղջիկ , որ մտավ սիրտս հենց իր անմեղ աչքերով ու նրբիկ հայացքով…Ամեն անգամ ինձ քո լինելության մասին հիշեցնելով ստիպեցիր , որ անտարբեր չմնամ , որ գերին դառնամ աչքերիդ … Նոր սեր էր կարծես ծնվում սրտումս:Օրեցօր ուղղակի ծանոթությունը վերածվում էր սիրահարվածության , ինչքան էլ փորձեի համոզել ինքս ինձ , որ չկա ոչ մի զգացմունք քո հանդեպ ` զուր էր … Աչքերդ,հայացքդ ստիպում էին ինձ անվերջ մնալ քո սիրո ծուղակում , որից դուրս գալ էլ չէի փորձում … Քո անընդհատ հիշեցումները հենց քո մասին տանում էին միայն քեզ սիրելու ճանապարհով : Բայց դրան հակառակ խոսքերդ, ակնարկներդ , որ մոռանամ քեզ , որ մեզ խանգարող հանգամանքները շատ են , թվում էր , որ կոչնչացնի զգացածս , բայց ավելի էր սերս ավելացնում : Անկեղծ , նվիրական ու մաքուր սեր էի զգում քո հանդեպ , բայց … 
Երևի հիշում ես , չես մոռացել մեր ջերմ զրույցները , որ հիմա էլ , թե հիշում եմ ժպիտ է հայտնվում դեմքիս … Երբեք րեմ մոռանա , որ ինձ ‘’ պապիկ ‘’ էիր անվանում , իսկ դու իմ հուշերում մնալու ես , որպես իմ  ‘’դմբո ‘’ : Գիտեմ , որ ուրախանում էիր, երբ քեզ ‘’ դմբո ‘’ էի անվանում …
Այո’ , փորձել եմ ամեն ինչ անել , որ չտխրես ու քեզ ոչ մի վայրկյան տխուր չտեսնեմ , սակայն գուցե չի հաջողվել ինձ մոտ …. Գուցե չեմ եղել այն , ինչ դու էիր փնտրում , ինչ դու էիր երազում … 
Չես դադարում մտքումս լինել , հիշում եմ ամեն պահ … Հիմա որոշել եմ ուժեղ լինել , ու այս  ` հրաժեշտի նամակով էլ փորձում եմ անդարձ թողնել քեզ իմ անցյալում … Չմոռանաս , որ դու չես ցանկացել , որ ներկադ լինեմ , ոչ էլ ապագադ … Գուցե այսպես էր որոշված , գուցե պետք է ուղղակի սիրեի քեզ ու չլինեի կողքիդ … գուցե … 

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -