Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- Մի օր կգամ...
Posted by : Unknown
-Հիշու՞մ ես ինձ:
Եվ քեզ կնետեմ անթիվ-անհամարների մեջ ինձ փնտրելու մշուշի գիրկը:
Մի օր ես կգամ, երբ դու, քեզ այդքան հպարտացնող քո տաղանդից հոգնած, վայր դրած կլինես զենքերդ, կգամ, ու կստիպեմ քեզ երկու քայլ մոտենալ իմ հոգուն: Կստիպեմ քեզ հերձել իմ հոգին:
Մի օր կգամ, ու հետ կպահանջեմ քեզանից այն ամենը, ինչ ինձանից էր մնացել մոտդ: Ու բարեհոգի քմծիծաղս խրելով սիրտդ, կընդունեմ այն փաստը, որ քո մոտ ոչինչ չկա, որ դու ոչ մի բան ունենալու ու պահպանելու կարողություն չունես:
Մի օր կգամ, երբ ավարտած քո բոլոր խաղերը, սպասելիս կլինես կյանքի հերթական խաղին: Կգամ, ու կհասկանաս, որ դու արդեն իմ խաղն ես, առաջին ու ամենամեծ խաղը:
Կգամ, ու ինչ էլ լինի, կստիպեմ հիշել ինձ, ինձ հետ էլ` քեզ: Ու դու վերջապես կհասկանաս, որ շատ խոսքեր, մարդկանց սպանելուց հետո, կենդանացնում ու հզորացնում են: Գուցե դրանով քեզ հնարավորություն կտամ ավելի կշռադատված "սպանել" մարդկանց, բայց դա արդեն կարևոր չէ, կարևորը` կհասկանաս...
Եվ մի վերջին անգամ խրվելով աչքերիդ անհատակության մեջ, կհեռանամ արագ, որպեսզի զսպեմ արդեն եռացող կարոտս...