Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- Ընկերների զրույցը
Posted by : Unknown
-Լսիր,ինչն է քո կյանքի նպատակը ?
-Ախպերս ,մարդուն տրված է մեկ կյանք : Ես կանեմ կյանքում ամեն ինչ,և
հատկապես այն,ինչը մարդկանց մեծամասնության համար անհասանելի է: Ես
կգողանամ,կսպանեմ,կքանդեմ,կստորացնեմ , իսկ վերջում կպայթեցնեմ ողջ
երկինքը, քանզի այդ հաճույքները քաղցր են ու անհասանելի ,իսկ իսկական կյանքի
իմաստը հենց դրա մեջ է: Հիմա հաստատ քեզ վրա ստոր մարդու տպավորություն
թողեցի ,բայց երևի դու ինձ սխալ հասկացար :
-Ինչն եմ սխալ հասկացել ? Ես լսեցի քո արտասանած ամեն մի բառը : Պարզ երևում
է,որ ապագադ այսօրվանից ևեթ կործանված է:
-Ոչ բարեկամս : Դու ճիշտ ես, բայց այստեղ մի փոքր նրբություն կա :
ԻՄ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆ Է լինել այնպիսի առաքինի մարդ, որը կկարողանակ
ԳՈՂԱՆԱԼ այն աղջկա սիրտը ,ով նրա համար աշխարհ կարժենա :
ԻՄ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆ Է լինել հայրենիքին նվիրված մի այնպիսի անձ, ով հանուն իր
հայրենիքի ԿՍՊԱՆԻ ամենքին : ԻՄ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆ Է լինել այնպիսի հարուստ
մարդ, ով կկարողանա ԽԱԲԵԼ ցանկացած շառլատանի և պոռճ հարստականի,և հետ
կվերադարձնի նրանցից ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ :
ԻՄ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆ Է լինել կշռադատ մարդ ,ով ԿՍՏՈՐԱՑՆԻ այն մարդուն ,ով
կցանկանա վնասել ինչ-որ մեկին ,կամ քանդել ինչ-որ մեկի նորածին ընտանիքը :
Եվ վերջում ,եթե ես կարողանամ անել այս ամենը ,հասնել իմ նպատակներին
,վերջում ԿՊԱՅԹԵՑՆԵՄ ողջ երկինքը սիրո,երջակության և առաքինության
հրավառությամբ :
ԻՄ ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ նպատակն է լինել այնպիսի կամքի ուժի տեր մարդ,ով
ԿՔԱՆԴԻ ամեն մի պատնեշ ,որ հասնի իր առաքինի և Աստվածահաճո նպատակների
իրականացմանը: