Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Ամեն ինչ դեռ կլինի - և երջանկություն, և ուրախություն, և ընտանիք, և այն մարդը, ում դու շատ անհրաժեշտ կլինես :




Ես լռում եմ,ես չեմ ուզում խոսել ոչինչ... Իմ լռությունը դատարկություն չէ, այն լցված է իմ ներաշխարհի պատկերներով ու ձայներով, իսկ ձայները աղմուկ չեն, նրանք ներդաշնակության մեջ արտահայտում են ավելին, քան կարելի է ասել լսելի խոսքերով. 


Իսկ դու ասում էիր, որ միշտ կլինես կողքիս, երբեք ինձ մենակ չես թողնի: Բայց դու չկաս հիմա, երբ ամենից շատ ես ինձ հարկավոր:


Ինչ էլ պատահի, հավատա' ինքդ քեզ, հավատա' կյանքին, հավատա' վաղվա օրվան, հավատա' այն ամենին, ինչն անում ես...


Շատերը բարությունը որպես թուլություն են ընդունում, այն էլ այն դեպքում,երբ մարդը պարզապես լավ դաստիարակված է..


Պահպանի'ր նրան, ով քեզ համար լաց է լինում. Աստված քեզ հենց ՆՐԱ արցունքների համար է պահպանում...


Ամենավատն այն է, որ ոչ ոքի չես կարող պատմել այն, ինչ կատարվում է քո ներսում...


Մենք խանդում ենք, որովհետև ոչ թե չենք վստահում, այլ վախենում ենք կորցնել... 


Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ, ակնկալելով որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից կմիացնի ինձ նրա հետ: 
Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր» 


Մենք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ վաղը, մեր խնդիրը այսօր երջանիկ լինելն է... 


Ամեն ինչ անցնում է,,,,,,մնում են միայն հիշողությունները.


Հիշողությունը մի միջոց է պահելու այն բաները ,որոնք մենք սիորւմ ենք,որոնք դու ունես եւ որոնք դու երբեք չես ուզում կորցնել: 


Աշխարհում ամեն ինչ վերջ ունի,թե' սերը, թե' արցունքները, թե' տառապանքները,միայն վերջ չկա հիշողություններին:


Իսկ ժամանակը չի բուժում: Այն չի կարկատում վերքերը, այն ուղղակի ծածկում է վերքը նոր տպավորությունների, նոր զգացմունքների և կյանքի փորձի վիրակապով: Եվ երբեմն ինչ որ մի բանի դիպչելով այդ վիրակապը բացվում է և թարմ օդը ներխուժում է վերքի մեջ՝ նորովի ցավեցնելով և նոր կյանք հաղորդելով նրան: Ժամանակը վատ բժիշկ է: Ստիպում է մոռանալ հին վերքերի ցավերը, փոխարենը տալով նոր ու նոր ցավեր: Այդպես էլ սողում ենք կյանքում, ինչպես նրա վիրավորված զինվորներ: Եվ տարեց տարի աճում է վատ վիրակապված վերքերի թիվը…
Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»


Հեռացար,քո հեռանալու հետ մարեց հոգուս լույսը,ես էլ չեմ ուզում լինել ուրախ, ես տխուր եմ քո պատճառով:






Ամեն ինչ սկսվում է և վերջանում, բայց ամեն մի վերջ միայն սկիզբն է նորի… 


Մարին և Ալեքսը հասուն մարդիկ էին: Արդեն 3 տարի էր, ինչ սիրում էին միմյանց: Նրանց սերը ավելի զորեղ էր, քան կյանքի սարսափելի դժվարություններն ու փորձությունները:

Նրանց բոլորը նախանձում էին, փորձում բաժանել, բայց նրանց համար դրանք ընդամենը զեփյուռներ էին, որոնք էլ ավելի էին գեղեցկացնում և ամրապնդում նրանց սերը:

Նրանք որոշեցին ամուսնանալ: Հարսանիքի համար գնումներ կատարելիս՝ հանկարծ աղջիկը սրտի հատվածում ուժեղ ցավ է զգում: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Այդ ընթացքում տղան որոշում էր, թե ինչ անակնկալ մատուցի իր թագուհուն: Իսկ աղջկան անհրաժեշտ էր շտապ սրտի բարդ վիրահատություն: Այդ մասին տղային ոչ մեկը ոչինչ չէր ասել: Աղջկա հեռախոսը մեկ վայրկյան անգամ չէր լռում: Զանգահարողը՝ Ալեքսն էր: Վերջապես տղայի զանգերին պատասխանեց մի անծանոթուհի՝ հայտնելով գուժը

Տղան կորցրեց իրեն և առանց հասկանալու, թե ինչպես, հասավ հիվանդանոց:Տղային հաջողվեց մտնել աղջկա մոտ: Աղջիկը անփոփոխ հայացքով նայում էր պատուհանից դուրս: Տղան չկարողացավ դիմանալ այդ սարսափելի տեսարանին և դուրս գնաց: Արցունքները դուրս հորդեցին տղայի աչքերից: Սակայն նա կարողացավ հավաքվել ու մտնել բժիշկի սենյակ:

Տղայի անգույն դեմքից անգամ բժիշկը մի պահ սառեց: Բայց վերջապես խախտեց լռությունը:

- Բժի՛շկ, ես ցանկանում եմ սիրտս նրան նվիրեմ, ես պատրաստ եմ:

- Ո՛չ, դրա կարիքը բնավ չկա: Բարեբախտաբար այսօր մի անձնավորություն եկավ հերթական ստուգումների, իսկ նրա մոտ հայտնաբերվեց երկրորդ սիրտ: Պարզապես հրաշք է:

- Այ՛ո, այ՛ո, ճի՞շտ եք,- տղայի ձայնը դողում էր:

Աղջկա վիրահատությունը անցավ հաջող: Նա արդեն իրեն լավ էր զգում, այդ անձնավորությունը նույնպես:

Աղջկա դուրս գրվելուց մեկ ամիս անց նրանք ամուսնացան: Հյուրերի ցուցակում էր նաև այդ բարի անձնավորությունը: Նրանք երջանիկ էին: Մարին ու Ալեքսը ապացուցեցից բոլորին, որ իրենց սերը հավերժ է , որ ոչ մի քամի չի կարող այն քանդել: Նրանք միշտ իրենց երեխաներին ուղեկցում էին հետևյալ խոսքերով:

-Հավատացե՛ք հրաշքներն. դրանք կան

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -