Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Ինչքան մարդ կա այս կյանքում,որ կարոտն է խեղդում ու քանի հազար սրտեր այդ ցավով միշտ տառապում,տխրում ու տանջվում,հեռավորության պատճառով տեսնել չեն կարողանում ու մտքերով միշտ ձգտում են դեպի այդ բաղձալի պահը,դեպի այն անհասը,որ կարոտելով երազանք են դարձրել,դարձրել են նպատակ,որին հասնելու համար,իհարկե,պատրաստ են խոչնդոտների միջով անցնել,պատրաստ են զոհողությունների գնալ,բայց հանգամանքներ կան,որ ստիպում են կյանքին ի ր ակա'ն աչքերով նայել:Հանգամանքներ,որոնք ծնկի բերելով մարդուն,հետո է'լ ավելի են ուժեղացնում և օգնում՛ինչ-որ տեղ նաև ստիպում համբերել,սպասել,դիմանալ:Օգնել դիմանալ կարոտին կարող է անել այն գիտակցումը,որ սիրում են քեզ ու տենչում են ձայնիդ գոնե մի նոտան լսել: 
Կարոտ… Դու արգելված ես: Չգիտեմ ինչու: Բայց դու չպետք է լինեիր, բայց կաս…. Կարոտ… Քեզ թաքցնում եմ ամենուր: Թաքցնում եմ իմ խոսքերում, իմ ժպիտի տակ, իմ երջանիկ հայացքում: Միայն գիշերային արցունքներս ու մտքերս գիտեն քո գոյության մասին: 
Ի՞նչ է կարոտը.որ կարող է մարդուն այսքան թուլացնել այսքան թախիծ պատճառել:Երևի կարոտը կորցրածը ետ բերելու անիրականանալի ցանկությունն է:Ցանկություն,որ ինքդ էլ գիտես երբեք չի կատարվելու:Կարոտի բունն էլ երևի սիրտն է:Բայց որքա՞ն է սիրտը խանգարում մարդուն ապրել... 
Կարոտելու համար ժամանակ է պետք,կարոտ զգալու համար զգացմունքներ են պետք,կարոտելու համար համբերություն է պետք,կարոտելու համար մարդ ա պետք լինել,մարդ...հասկանու՞մ ես… կարոտելու համար սեր է պետք,ու անգամ ատելություն...որովհետև սիրես,թե ատես մեկ է կարոտում ես:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -