Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը, որովհետև, ի 
տարբերություն մյուսների, կույր էր ու չէր կարողանում տեսնել: 
Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. դա մի տղա էր, ով սիրում էր 
աղջկան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր կյանքի դաժանություններից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»:
Ու հրաշք տեղի ունեցավ. հիվանդանոցից զանգահարեցին ու աղջկան հայտնեցին, որ ստացել են աչքեր, և հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել նրա տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը, ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, որը նրան, անմիջապես, հարցրեց. «Այժմ, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային ու ի՞նչ տեսավ… Տղան կույր էր: Աղջիկը չէր սպասում այդպիսի հարվածի: Այն միտքը, որ կյանքի մնացյալ օրերը անցկացնելու է նայելով այդ կույր երիտասարդին, սարսափեցրեց նրան: Նա հրաժարվեց ամուսնանալ կույր տղայի հետ: Երիտասարդ սիրահարը, արցունքն աչքերին, հեռացավ իր սիրելիից:
Օրեր անցան և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ քեզ, հոգ տար աչքերիդ, քանի որ քոնը լինելուց առաջ, դրանք ինձ էին պատկանում»:
Ահա թե ինչպիսին է մարդ արարածը: Ահա թե ինչպես է արձագանքում նրա ուղեղը իրավիճակների փոփոխությանը: Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքը ընդամենը մի քանի րոպե առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենացավալի իրավիճակներում, ով էր ասում` դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան ինքը կհոգա:
 - See more at: http://www.narblog.ru/search?updated-max=2013-06-30T21:45:00-07:00&max-results=7#sthash.Tgjjzai4.dpuf

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -