Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown




 Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չեի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով, և նրա համար, որ ստիպված էի միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում` խոհարարուհի էր: Մի անգամ նա եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից... փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս ասաց. - Մայրդ մի աչքանի է? ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո ես սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր, ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ նա եկավ հետևիցս` Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով ` վախեցան: Նրան դուրս արեցի տանի..., նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են` ես գնացի... հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհիս ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ...գրված էր... Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ ոկա քո տուն, շատ կուզեի ողջ լինեի, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Երբ կգաս այստեղ? Գիտես, երբ դու փոքր էիր քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրեցիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով... մեծ սիրով քո մամա...


Մի մարդ տուն է գնում իր համար,որը շատ շքեղ էր ու գեղեցիկ... կար այդտեղ նաև այգի... Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը. աղբ է դնում դարպասի մոտ և այլն... Մի անգամ մարդը դուրս է գալիս տնից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում... նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն: Հարևանը երբ լսում է դռան թակոցը, մտածում է. ''Վերջապե'ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը''... բացում է դուռը` կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում. _ Ով ինչով հարուստ է,նրանով էլ կիսվում է մյուսների հետ♥♥♥

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -