Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Երկար տարիներ է, որ ես ճանաչում եմ քեզ, այնքան երկար, որ երևի աստղերն էլ են մոռացել մեր հանդիպման օրը:Այդ տարիներից ի վեր մենք ընկերներ ենք,դու`որպես լավ ընկեր, իսկ ես…. 
Չէ, իմ մասին խոսելն անգամ ավելորդ է, ավելորդ է մտածելն անգամ: 
Շատ անգամ եմ փորձել գտնել երջանկության բանալին առանց քեզ, բայց փորձերս միշտ ապարդյուն են անցել:Շատ անգամ եմ փորձել նոր կյանք սկսել նոր էջից, բայց միշտ առաջին էջում դու ես եղել:Ես խենթի պես եմ սիրել քեզ (չէ, հիմա չեմ սիրում, հիմա պաշտում եմ քեզ):Դու ինձ տվեցիր քո սրտի բանալին, իսկ հետո փոխեցիր կողպեքը:Ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդքան դաժան, ինչո՞ւ ես միշտ կոտրում իմ սիրտը:Ասում են սրտի վերքը կարող է բուժել միայն նա, ով հասցրել է այն:Իսկ իմ վերքերը չեն բուժվի, քանի որ հազիվ թե դու համաձայնվեիր բժշկել ինձ:Իսկ ընտրել մեկ այլ ճանապարհ ու գնա՞լ այլ ուղղով, միթե կարելի Է:Ո’չ, քանի որ առաջին անցորդը, որին կհանդիպեմ ես դա դու կլինես, ու կփորձես ցույց տալ ինձ երջանկության փողոցը, իսկ ես առանց քեզ կմոլորվեմ ու նորից կտխրեմ:Դու կգնաս քո ճանապարհով: Առաջին ծաղիկը, որ կբուսնի ճանապարհիս կլինի քո աչուկներով ու կունենա քո անունը, սակայն նա ինձ չի ժպտա, նա ուրիշի համար է, ես կրկին սխալ ուղղություն եմ ընտրել: 
Դե այսքանից հետո միթե՞ կարելի է նոր կյանք սկսել:Միանգամայն` ո’չ:Միայն մնում է ապրել կողքիդ, առաջնորդվելով նրանով, որ դու կաս, դու ապրում ու շնչում ես, չնայած արդեն ուրիշի գրկում:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -