Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Ծանոթացանք: Ամեն ինչ շատ լավ էր: Սիրում էի, ես շատ երջանիկ էի, որ գտել եմ նրան, որ սիրում եմ և զգում այդ զգացմունքը: Ծանոթությունից մեկ ամիս անց հանդիպեցինք: Փայլում էի ուրախությունից, որ տեսնում եմ նրան: Ասես աշխարհն իմը լիներ: Թվում էր՝ ուր որ է ուրախությունից կխելագարվեմ: Ուրախությունս կրկնապատկվեց, երբ նա ինձ գրկեց ու խոստովանեց, որ սիրում է, որ երբեք ինձ չի թողնի: Աստված իմ, այնքան ուրախ էի, որ ունեի իրեն, որ իմ սերը փոխադարձ էր: Մենք շարունակում էինք հանդիպել, շփվել: Օր օրի ավելի շատ էի նրան սիրում:
Մի անգամ՝ հանդիպման ժամանակ, ասաց, որ անգամ ամենավատ ու ծայրահեղ իրավիճակում էլ ինձ չի լքի, կլինի կողքիս: Հավատացնում էր, որ կլինենք միասին, որ ոչինչ չի բաժանի մեր սրտերը: Մեր հարաբերություններում կար երկու խոչընդոտ. տարիքային տարբերությունն ու իրարից հեռու գտնվելը: Եկավ ժամանակ, որ առաջարկեցի բաժանվել՝ տարիքային տարբերության պատճառով, մտածելով, որ դա կխանգարի մեր միասին լինելուն: Չէ՞ որ մեծ էի նրանից: Սակայն նա պնդում էր, որ դա ամենևին էլ չի կարող հանդիսանալ բաժանման պատճառ: Ես նրան հավատում էի, վստահում: Լինում էին օրեր, որ վիճում էինք, բայց, ի ուրախությու մեզ, դա երկար չէր տևում. հաշտվում էինք: Կարծես երազում լինեի, պաշտում էի նրան:
Հերթական կռիվն էր: Հանդիպեցինք: Խոսեցինք և ամեն բան հարթվեց: Նա ամեն բան անում էր, որ հավատամ իրեն ու իր անկեղծ սիրուն, որ զգում էր իմ հանդեպ:
Հաջորդ հանդիպման ժամանակ նրան ասացի.
-Սիրտս կանխազգում է. սա մեր վերջին հանդիպումն է:
Իսկ նա ինձ վստահեցրեց, որ թույլ չի տա նման բան:
Ես տարվել էի նրանով: Նրա ամեն մի խոսքն ինձ համար օրենք էր: Վստահում էի ինձնից շատ, քանի որ երդվել էր, թե սիրում է:
Չգիտեմ՝ երբևէ կկարողանա՞մ մոռանալ նրան, մտքիցս ջնջել այն ամենն, ինչ կապված է նրա հետ: Դժվար է լինելու, քանզի երկաթե շղթայով շղթայված եմ նրան:
Կրկին վեճ, բայց այս անգամ արդեն՝ իմ խանդի ու իր անտարբերության պատճառով:
Ճիշտն ասած մենք շատ ենք վիճել, բայց վերջում միշտ հաշտվել ենք, ու խոստովանել մեր զգացածը՝ օտարացած րոպեներին: Այս անգամ ևս մենք վիճեցինք, ինչպես միշտ, սակայն, այս վեճը տարբերվում էր նրանով, որ վերջինն էր, վերջիննն էր ոչ թե լավ իմաստով, այլ վերջակետի ելքով: Անկեղծ ասած, ես մտածում էի, որ սա մեր հերթական վեճերից է, կանցնի-կգնա, նորից առաջվանը կլինի, բայց եղավ ճիշտ հակառակը: Նա ասաց, որ արդեն հոգնել է անիմաստ կռիվներից, ու որ անիմաստ է համարում մեր շփումը: Չգիտեմ՝ ստելո՞վ, թե՞ սրտից բխող խոսքերով ասաց.
-Չեմ սիրում քեզ:
Այդ խոսքերից հետո ինձ համար ամեն բան ավարտվեց, նա փշրեց սիրտս, հույսերս, ապագայի հանդեպ հավատը: Հավատացե՛ք՝ այս ամենը սրտի ցավով եմ պատմում, այդ խոսքերն ինձ սպանեցին: Ես կորցրելեմ իմ լույսը ու ապրում եմ խավարում: Իսկ խավարում չկա ապագա, այնտեղից ոչինչ չի երևում: Ի՞նչ ապագա: Ի՞նչ հարսանիք: Ի՞նչ երեխա: Նույնիսկ դրա մասին մտածելիս եմ լալիս: Նա միայն թողեց այտերիս չորացած արցունքներ:
Այս ամենից հետո չգիտեմ՝ջնջե՞լ ամեն բան իմ մտքից, թե՞ հիշել ու ապրել ցավով: Մե՛կ է, եթե նույնիսկ մոռանամ, քո թողած վերքի սպին կուղեկցի ինձ ամբողջ կյանքում:
Մեր բաժանումից չէր անցել մեկ ամիս, երբ նա գտավ ուրիշին:
Հիմա միակ ցանկությունս այն է, որ մի պահ, գոնե մի պահ ետ նայի, ձեռքը դնի խղճին ու ասի՝ մի՞թե չեմ տվել բավականաչափ սեր ու ջերմություն, մի՞թե չեմ սիրել այնքան, որքան պահանջվում էր, մի՞թե չեմ երջանկացրել, չեմ լցրել իր կյանքն ուրախությամբ, խինդ ու ծիծաղով: Ինչու՞ էր ինձ ստում, խաղում մաքուր, նոր-նոր ծիլ տված զգացմունքիս հետ: Նա հեռացավ, չմտածելով, որ կոտրում է սիրտս, կոտրում է ինձ: Ամեն բան ներվում է, բայց ոչ մոռացվում...
Երջանի՛կ եղիր, դավաճան իմ սեր: Դու դարձար անցյալի մի փոքրիկ հուշ, որը ջնջել կամ փոխելն անհնար է: Հուսամ՝ երջանիկ ես: Երկուսդ էլ արժանի եք իրար: Երանի սիրել չիմանայի: Դու միշտ կմնաս իմ կոտրված սրտում, բայց զգո՛ւյշ եղիր, հանկարծ քեզ չվնասես, չէ՞ որ այն հիմա կտորտանքների է վերածվել: Լա՛վ մնա: Մնաս բարով, ի՛մ մուկիկ:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -