Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Ինչպես բացահայտել, որ դիմացինդ ստում է
Posted by : Unknown
Եթե զրուցում եք ինչ-որ մեկի հետ, և կասկածներ ունեք, որ նա ստում է, հետևեք նրան. նրա թույլ տված սխալները կմատնեն նրան:
Շարժումներ
Եթե Ձեր դիմացինի արտահայտությունները կաշկանդված են, ֆիզիկական գործողությունները քիչ են ու քիչ տարածք են զբաղեցնում, ապա կարող եք վստահ ասել, որ նա ստում է... բայց փորձեք միայն դրա վրա չհիմնվել և շարունակել հետևել նրան:
Հպում դեմքին
Եթե Ձեր դիմացինը խոսակցության ժամանակ հաճախ է հպվում դեմքի ստորին հատվածին, օրինակ` քորում է քիթը, շոշափում է շուրթերը կամ դունչը, դա ևս նշան է այն բանի, որ նա ստում է:
Աչքերի շարժում
Անազնիվ մարդկանց աչքերը հակված են «պտտվել» շատ հաճախ, որպեսզի չհանդիպեն Ձեր հայացքին: Չնայած դրան, երկար ժամանակ ուղիղ աչքերի մեջ նայելը նույնպես ստի առկայության նշան է: Դրա պատճառն էլ հավանաբար այն է, որ ստախոսները գլխի են ընկել, որ աչքերի խաղը մատնում է իրենց, և փորձում են վերահսկել իրենց և սևեռուն հայացքով նայել ուղիղ դիմացինի աչքերի մեջ:
Արտահայտություններ
Ստախոսների արտահայտությունները սահմանափակ են լինում: Օրինակ` եթե Ձեր դիմացինը ժպտում է օգտագործելով միայն դեմքի միայն մի քանի մկան, ապա ակնհայտ կլինի, որ այդ ժպիտը կեղծ է, հետևաբար` նա ստում է: Իսկ իրական ժպիտն ընդգրկում է դիմային բոլոր մկանները:
Իրեր
Ստախոսները սովորություն ունեն խաղալու իրենց ձեռքի տակ գտնվող իրերի` թևնոցի, վզնոցի, մազերի, բջջային հեռախոսի հետ և այլն:
Տոնայնություն
Ստախոսի ձայնի տոնը շատ հաճախ կայուն չէ և չի համապատասխանում նրա ժեստերի ու խոսքի հետ:
Հարցերի պատասխանները
Եթե ձեր դիմացինը օգտագործում է Ձեր իսկ բառերը Ձեր հարցերին պատասխանելու համար, ապա նա ստում է: Օրինակ` -Դու նրա հետ որևէ կապ ունե ՞ս: -Ես նրա հետ ոչ մի կապ չունեմ:
Անհեթեթություն
Եթե ստախոսը փորձում է որևէ լուրջ բան թաքցնել, ապա նրա խոսքերը հիմնականում ոչ մի իմաստ չեն արտահայտում կամ քերականորեն սխալ են լինում: Դրա պատճառն այն է, որ նրա միտքը զբաղված է լինում համոզիչ պատասխան փնտրելով, և նա ուշադրություն չի դարձնում իր խոսքին:
Թեմայի փոփոխում
Սուտ խոսողին ավելի հարմար կլինի, եթե Դուք փոխեք խոսակցության թեման, քանի որ այդ դեպքում նա հանգիստ է իրեն զգում` մտածելով, որ իր ստերը համոզիչ էին: Իսկ եթե նա ազնիվ է, ապա նրա համար անիմաստ կլինի թեմայի փոփոխումը և նա պարզաբանումներ մտցնելու համար կվերադառնա նախորդ հարցին:
ԶԳՈՒՅՇ ԵՂԵ ՛Ք...