Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Այս գիշեր Բրազիլիայի ազգային հավաքականը աշխարհահռչակ «Մարականա» մարզադաշտում 3:0 ջաղջախիչ հաշվով հաղթեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանուն և նվաճեց Կոնֆեդերացիայի գավաթը:

Հանդիպման 2-րդ րոպեին Ֆրեդը անկյունայինի խաղարկումից հետո պառկած դիրքից գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը: Շոկային մեկնարկ էր: 43-րդ րոպեին Պեդրոն կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը անհավանական սահանկումով հեռացրեց դարպասն ընթացող գնդակը: 

Մեկ րոպե անց Նեյմարը` «Բարսելոնայի» նորեկը մոտ տարածությունից հուժկու հարվածով գնդակն ուղարկեց Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը:

Ընդմիջումից հետո բրազիլացիները, չբավարարվելով ձեռք բերածով, կրկին նետվեցին գրոհների և 47-րդ րոպեին Ֆրեդը, դառնալով դուբլի հեղինակ, հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0:

Նեյմարն արժանացել է Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Նրան հաջորդում է Իսպանացի Անդրես Ինիեստան: 3-րդ տեղում է գտնվում Բրազիլացի Պաուլինյոն:

Նեյմարն արժանացել է նաև բրոնզե խաղակոշիկ մրցանակին, քանի որ Բրազիլիայի հավաքականի հետ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում անցկացրած 5 հանդիպումներում 4 գոլ է հեղինակել: 5-ական գոլ են խփել Բրազիլացի Ֆրեդը և Իսպանացի Տորրեսը:

Հանդիպումից հետո Նեյմարն ասել է ,- Թիմն այսօր հիանալի գործեց: Այս օրն անչափ երջանկացրեց մեզ: 
Երազում էինք այս մրցաշարում հաղթելու մասին: Պարզվում է, որ ոչ մի անհավանական բան էլ չկա Իսպանիային հաղթելու մեջ:

Հեռացումներ`


Իսպանիա` Խերարդ Պիկե (68')

Բրազիլիա – Իսպանիա 3:0

Գոլերը՝ Ֆրեդ 2, 47, Նեյմար 44

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -