Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- Կարդացեք անպայման
Posted by : Unknown
հպարտությունը, Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից: Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միևնույն է, մեռնելու է: Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան: Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգևել ինձ, Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված: Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից և մոտեցնում են իրեն: Ես Աստծուն խնդրեցի, որ իմ հոգին աճի, Եվ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հոգին ինքը պետք է աճի: Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ, Եվ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թէ ինչ է հարկավոր խնդրել»: Ես ուժեր խնդրեցի, Եվ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ: Ես իմաստություն խնդրեցի, Եվ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել: Ես արիություն խնդրեցի, Եվ Աստված ինձ վտանգներ ուղարկեց: Ես սեր խնդրեցի, Եվ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ
ուղարկեց ինձ: Ես բարիքներ խնդրեցի, Եվ Աստված ինձ հնարավորություններ տվեց: Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի: Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ: Աստված լսեց իմ աղոթքները