Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

Մի լեռնագնաց որոշում է հաղթահարել մի բարձունք, որը գրեթե անհաղթահարելի էր: Երկար մտածելուց հետո նա վճռում է միայնակ հաղթահարել բարձունքը, սակայն դա այնքան էլ հեշտ չէր: Սկսել էր մթնել, աստղերն ու լուսինը ծածկվել էին ամպերով: Ամեն բան անտեսանելի էր, բայց լեռնագնացը չէր ցանկանում կանգ առնել: Եվ ահա, հերթական դժվարանցանելի ելուստներից մեկը հաղթահարելիս՝ սայթաքում է և ցած ընկնում: Նա հաստատ կմահանար, բայց, ինչպես ցանկացած փորձառու լեռնագնաց, նա նույնպես օգտագործում էր անվտանգության գոտի:
Երկար ժամանակ խավար անդունդի վրա կախված մնալով՝ նա, հուսահատ, սկսում է բղավե.
-Աստվա՛ծ իմ, աղաչու՜մ եմ, փրկի՛ր ինձ:
Եվ հանկարծ երկնքից մի ձայն է լսվում.
-Կտրի՛ր անվտանգության գոտին:
Սակայն լեռնագնացն ավելի ամուր է կառչում գոտուց և շարունակում կախված մնալ անդունդի վրա: Նա այդպես էլ չի համարձակվում կտրել այդ գոտին:
Հաջորդ օրը փրկարարների մի խումբ հայտնաբերում է գոտուց ամուր բռնված և սառած լեռնագնացի մարմինը, որը կախված էր գետնից ընդամենը կես մետր բարձրության վրա:
Այսպես է նաև իրական կյանքում, հաճախ Աստծո խոսքին վստահելն ավելի դժվար է թվում, քան իրավիճակից կառչած մնալը:
Ուստի վստահի՛ր Աստծուն և «կտրի՛ր քո անվտագության գոտին»:

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -