Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown

15ամյա մի երտասարդ նստում է ավտոբուս... տղան շատ ուրախ էր, ավտոբուսն էլ դատարկ էր ու նա նստում է պատուհանի մոտ...
Ավտոբուսը սկսեց իր ճանապարհը և ուղիղ 20 րոպե անց այն լեփ-լեցուն էր:
Տղան նստած էր հանգիստ ու երաժշտություն էր լսում, երբ հանկարծ նրա ուսին թեթև հարվածում է մի ծեր կին ու ասում.
_ Ինչպես չեք ամաչում??? Ձեր տարիքում ես ծերերին միշտ տեղս զիջում էի:
_ Երիտասարդ ես, իսկ ծեր կինը ստիպված է ամբողջ ճանապարհը ոտքի վրա կանգնել,_ կողքից միջամտում է մեկ ուրիշը:
2-3 րոպե ավտոբուսում գտնվող մարդիկ հարձակվել էին տղայի վրա... տղան չի դիմանում ճնշմանն ու ասում է.
_ Լա'վ, ես վեր կկենամ, բայց այստեղ կնստի նա,ով չի ամաչի իր խոսքերի համար:
Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին, բայց վեճը շարունակվում էր...
Տղան ինչ-որ բան էր հանում նստատեղի տակից...ու հակարծ մի հենակ դուրս եկավ...հետո` մյուսը... տղան սկսեց կանգնել` բռնվելով հենակներից:
Ոչ մեկ չէր սպասում սրան...ծեր կինն էլ այդժամ հասկացավ, թե տղան ինչու ուշադրություն չէր դարձնում իր վրա...
Մնացած ողջ ճանապարհը ավտոբուսը լռության մեջ էր շարժվում... տղան կանգնած էր հենակների վրա ամբողջ ճանապարհին... իհարկե շատ դժվար էր, բայց նրան ուժ էր տալիս այն, որ պատուհանի մոտ գտնվող նստատեղն այդպես էլ դատարկ մնաց

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -