Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ
- Back to Home »
- Պատմություններ »
- Անչափ հուզիչ սիրո պատմություն
Posted by : Unknown
17 տարեկան աղջիկ, 18 տարեկան տղա: Սիրո մի պատմություն, որը սկսվեց այսպես. Հերթական անգամ տղան այցելեց աղջկան, վերջինս տանը չէր, մտավ աղջկա սենյակ ու դուրս եկավ. դա տևեց ընդամենը մի ակնթարթ: Տուն եկավ աղջիկը. տղային տեսնելով անակնկալի եկավ` չէր սպասում: Մտավ իր սենյակ ու հանկարծ տեսավ իր սեղանի վրա մի բացիկ ու մի կարմիր վարդ: Վերցրեց բացիկը ու կարդաց մտքում. ,,Կյանքս կներես, որ այսպես եմ ասում, քաջություն չունեցա նայեմ աչքերիդ մեջ ու ասեմ` ես քեզ սիրում եմ'': Աչքերը թրջվեցին: Մինչ նա դուրս եկավ սենյակից , տղան արդեն գնացել էր: Անցավ վեց ամիս, եկավ գարուն, սկսվեց զորահավաքը: Տղային առաջին իսկ հավաքով պետք է տանեին: Բանակ գնալու նախորդ օրը տղան հանդիպեց աղջկան: Հանդիպումն շատ խորհրդավոր էր, ոչ մեկ չեր խոսում` լռությունը խոսում էր նրանց փոխարեն: Վերջում միայն լսվեց մի ձայն` ,,Ես գնում եմ, բայց ետ եմ գալու": Առաջին անգամ տղան համբույր դրոշմեց աղջկա շուրթերին ու հեռացավ: Անցավ մեկ տարի: Սիրահարները շփվում էին իրար հետ նամակով: Բայց եկավ մի շրջան, եր աղջիկը այլևս չէր պատասխանում նամակներին: Ինչ էր դա? Միթե աղջիկը մոռացել էր իր զինվորին` սպանելով նրան, թե...? եվ մի օր տղային ասացին, որ մարդ է եկել իր մոտ: Անմիջապես դուրս վազեց, վազում էր խելագարի պես, կարծում էր, թե ընկերուհին է եկել... Դուրս եկավ դուրս և տեսնելով այցելուին` հիասթափություն ապրեց`ընկերն էր, բայց նա հիասթափություն ապրեց ոչ թե նրա համար, որ ընկերն էր եկել, այլ նրա համար, որ ընկերուհին չկար: Ընկերոջ ձեռքին մի թուղթ կար` տղային էր ուղղված: Տղան անընդհատ հարցնում էր ընկերուհուց` ընկերը լուռ էր և այդպես մոտ տաս րոպե: Վերջապես ընկերը մի խոսք արտաբերեց` ,,ԸՆԿԵՐՈՒՀԻԴ ՉԿԱ, ՆԱ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ԱՐԱՏԻՑ": Տղան անզգայացավ և խենթի պես նայում էր ընկերոջ ձեռքի թղթին, վերցրեց այն, և այնտեղ տեսավ ընդամենը չորս բառ`,,ԵՍ ՍԻՐԵԼ ԵՄ ՔԵԶ"... Աշխարհը դադարեց գոյություն ունենալուց, տղան մտածում էր` ,,սրտի արատ, սրտի արատ, ախր ինչ արատ, ախր նա դեռ պիտի սիրեր այդ սրտով..." բառերը վերջացան, ոչինչ չկար ասելու: Բնական է, նա պիտի տուն գնար, գնաց առաջինը աղջկա տուն, տեսավ նկարը և սառեց: Մտավ աղջկա սենյակ, տեսավ սեղանի վրա մի բացիկ և մի մատանի, վերցրեց բացիկը ու սկսեց կարդալ մտքում. ,,Կյանքս կներես, որ այսպես եմ ասում, քաջություն չունեցա նայեմ աչքերիդ մեջ ու նոր ասեմ` ես հիվանդ եմ..." տղայի սիրտը կտոր կտոր եղավ, արյուն չկար դուրս հորդելու: Մատանին դրեց մատին ու վերադարձավ զորամաս: Ընկերները շնորհավորեցին նրան` կարծելով թե նշանվել է, իսկ նա պատասխանում էր. -Այո նշանվել եմ, մեռած ընկերուհիս է նվիրել: Անցան ամիսներ: Զորացրվելու օրը նա գնաց աղջկա գերեզման: Աղջկա ծննդյան օրն էր` գնել էր քսան վարդ` 19-ը կարմիր և մեկը սպիտակ: 19-ը աղջկա տարիքն էր, իսկ մեկը տղայի ամբողջ կյանքը: Երդվեց, որ կյանքում չի ամուսնանա, թեպետ ինչպես պետք է ամուսնանա 20 ամյա ինքնասպան եղած տղան