Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown


Այս պատմությունը 7 տարեկան տղայի մասին է, ով չնայած ամեն ինչին շարունակում էր սիրել իր ծնողներին: Տղայի օրագրից: Իմ անունը Տիգրան է: Ես 7 տարեկան եմ: Շատ եմ սիրում իմ մայրիկին՝ Անահիտին ու հայրիկին՝ Արմենին, իսկ եթե անկեղծ ես նրանց սիրում եմ, բայց նաև վախենում եմ: Նրանք ինձ միշտ ծեծում են, բայց ես չեմ հասկանում ինչու՞, ինչու՞մ եմ մեղավոր: Առավոտյան ես արթնանում եմ, գնում դպրոց, լավ եմ սովորում, դասղեկս սիրում է ինձ, իսկ ես սիրում եմ ամբողջ դասարանը: Գիտեք ես ընկերներ չունեմ : Դասամիջոցներին ես նստում եմ դասարանում և խաղում եմ մատիտներով: Ինձ հետ ոչ ոք չի ցանկանում ընկերություն անել: Ես միշտ փորձել եմ մոտենալ ինչ որ մեկին և ընկերանալ նրանց հետ, բայց ամեն անգամ նրանք հրում էին ինձ և ասում ՛՛Մեզանից հեռու մնա hրեշ՛՛: Իսկ գիտեք ինչու հրեշ? ԻՄ դեմքի վրա մեծ հետք կար, հայրիկի հարվածից և ես միշտ հագնում էի նույն հագուստները: Մոխրագույն տաբատով, թեթև կարմիր վենաշապիկով, մաշված կոշիկներով: Ես շատ չէի ջղայնանում, քանի որ սիրում էի բոլորին: Այդ օրը դասերից հետո ես վերցրեցի հնամաշ աշնանային պիջակս և գնացի դուրս: Ձմեռ: Սառնամանիք: Ես հազիվ էի քայլում և ցրտից մրսում էի: Հանկարծ ինչ որ մեկը հետեվից հրեց ինձ և քցեց հատակին, ես լսում էի թե ինչպես են մի քանի հոգի ասում ՛՛Դու հրեշ ես, դու ոչ մեկին պետք չես, դու մուրացկան ես՛՛ : Հետո սկսեցին հարվածել ինձ:Ես լաց էի լինում, ոչ թե նրա համար որ ցուրտ էր, այլ նրա համար որ ես ընկերներ չունեյի և շարունակում էի սիրել բոլորին: Հետո ես գնացի տուն այնտեղել մայրիկը հարձակվեց իմ վրա և սկսեց քաշել մազերիցս ՛՛ որտեղ էիր դու՞, այսինչ է վիճակդ, հիմար, այսօր առանց ընթրելու կպարկես քնելու՛՛: Ես լուռ գնացի և փակվեցի սենյակումս: Ինձ համար արդեն սովորական էր երբ ինձ վատ խոսքեր էին ասում, երբ չէին գրկում և չէին ասում լավ խոսքեր: Ես այդպեսել քնեցի... թաց շորերով և քաղցած: Հետո ես սկսեցի վատ սովորել և ոչինչ չհասկանալ: Դրա համար հայրիկը ինձ ավելի ուժեղ էր ծեծում, մի անգամ այնպես հարվածեց ձեռքիս, որ մատիկս թմրեց և այլևս չշարժվեց: Դրա պատճառով դպրցում ինձ ավեի շատ սկսեցին նեղացնել: Անցնում էին օրերը, և մի օր իմ սրտիկը ցավաց, սակայն հայրիկն ու մայրիկը ոչինչ չարեցին ինչպես միշտ: Գիշերնեը գիտեյիք ինչ էի ցանկանում ես? Ես շատ շատ էի ուզում որ իմ սրտիկը չցավա... որովհետև ես չէի ուզում նեղություն տալ դրանով մայրիկին ու հայրիկին... անկեղծ եմ ասում: Հաջորդ օրը դպրոցում հանձնարարեցին մեզ նկարել նկար ՛՛ Իմ երազանքը՛՛ թեմայով: Բոլորը սկսեցին նկարել տիկնիկներ, մեքենաներ, խաղալիքներ իսկ ես ոչ... Որովհետև ես չէի ուզում դրանք ես ուզում էի լավ հայրիկ ու մայրիկ... և նկարեցի ընտանիք: Հայրիկ մայրիկ և իրենց տղան երջանիկ միասին խաղեր խաղալուց: Ես նկարում էի և կամաց լաց լինում: Երբ հասավ իմ հերթը, բոլորը սկսեցին ծիծաղել իմ վրա: Ես ասացի ՛՛Իմ երազանքը դա ընտանիքն է (ես ցույց տվեցի նկարը և բոլորը սկսեցին ծիծաղել իմ վրա): Մի տղա ասաց՛ ՛ և սա է քո երազանքը?՛՛ Ես չէի կարող ոչինչ ասել ուղակի կամաց լաց լինելով ասացի ՛՛խնդրում եմ մի ծիծաղեք իմ վրա... ինձ ծեծում են ու չեն սիրում,ես ձեզ խնդրում եմ պետք չէ ձեռք առնել... ամեն անգամ դասերից հետո ես տեսնու եմ թե ինչպես են ձեր մայրիկները գալիս ու համբուրում ձեզ:Իսկ ես ոչմեկի պետք չեմ, ես գիտեմ... Ես չունեմ մատիկ և դեմքիս մեծ հետք կա, բայց ես մեղավոր չեմ... Ես շատ եմ սիրում մայրիկին ու հայրիկին, և չեմ ուզում նրանց նեղություն տալ, խնդրում եմ գոնե դուք մի ծաղրեք ինձ՛՛: Ուսուցչուհին հազիվ էր զսպում արցունքները, ոմանք հասկացան ինձ, բայց միևնույն է նրանք նորից շարունակում էին ծաղրել: Մի օր ռուսերեն լեզվից 2 ստացա ես վախենում էի տուն գնալ: Մայրիկը կիմանար և կզայրանար, բայց մյուս կողմից էր ես գնալու տեղ չունեյի, դրա համարել գնացի տուն: Մայրիկը իմացավ 2-ի մասին և ամեն ինչ սկսվեց նորից... Նա քաշեց իմ հիվանդ մատիկից և ես ընկա հատակին , գլուխս հարվածելով սեղանին:Նա մոտեցավ ինձ և ասաց ՛՛ Հիմար դու ոչինչի պիտանի չես, թող հայրիկը գա տուն այդ ժամանակ քո հետ կխոսա՛՛: Երբ հայրիկը վերադարցավ ու իմացավ 2-ի մասին նա սկսեց հարվածել ձեռքերիս, ոտքերիս, դեմքիս, իսկ հետո ես արթնացա հիվանդանոցում: Տեսա որ մատիկ չունեմ:Ես նայում էի պատուհանից դուրս ու լաց էի լինում: Եկավ Նոր Տարին.. բոլոր երեխաները իրենց մայրիկների հետ ուրախ գնումմներ էին կատարում խաղում էին իրար հետ:Ես տեսնում էի թե ինչպես են մայրիկները ժպտում և համբուրում իրենց երեխաներին...Իսկ գիտեք ինչու էի ես լաց լինում? Որովհետև ես չգիտեյի թե ինչ է մայրիկի ժպիտն ու համբույրը... Անցավ կես տարի... մի օր իմ սրտիկը սկսեց շատ ուժեղ ցավալ ես ասում էի ՛՛ մայրիկ, մայրիկ սրտիկս ցավում է ՛՛ իսկ նա ուշադրություն չէր դարձնում: Ես նորից հայտնվեցի հիվանդանոցում, և ծնողներս ընդանրապես չէին այցելում ինձ: Ինձ ասում էին թե նրանք կգան: Բայց ոչ, իսկ ես նրանց սպասում ու սպասում էի: Բայց նրանք հրաժարվել ին ինձնից, հրաժարվել էէին հրեշից իսկ ես նրանց այնքան էի սիրում: Տղան մահացավ 2 օրից: Հերթական նոպաների ժամանակ: Երբ նրան գտան մահացած նրա ձեռքում թուղթ կար որի մեջ գրված էր ՛՛Հայրիկ ու մայրիկ... Ներեցեք, որ ես այսպիսին եմ...որ տգեղ եմ, հիմար,,, Ներեցեք, որ դուք չսիրեցիք ինձ... ներեցեք: Ես չէի ուզում ջղայնացնել ձեզ ես ուղակի մի բան էի ուզում,Գրկել քեզ մայրիկ...համբուրել և ասել որ սիրում եմ քեզ: Հայրիկ... ես ուզում էի խաղալ քեզ հետ: Ես գիտեմ որ մեղավոր եմ: Ես ձեզ շատ եմ սի.....՛՛ շարունակությունը չկար, տղայի սիրտը կանգ էր առել..

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -